Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում IV ա դասարանի սովորողները, դասվար Լ. Այվազյանի ուղեկցությամբ, այցելեցին «Զորավար Անդրանիկ»-ի թանգարան: Էքսկուրսավարի հետ նրանք շրջեցին թանգարանում, ծանոթացան ցուցանմուշներին: Ներկաներին հիացրեցին ու զարմացրեցին Անդրանիկ Օզանյանի կյանքի , նրա ծավալած մարտերի մասին ունեցած խորը գիտելիքներով: Ակտիվ մասնակցության համար արժանացան մրցանակի «Զորավար Անդրանիկ» թանգարանի մասին պատմող գրքի , որն իր ուրույն տեղը կզբաղեցնի դասարանի գրադարանում:
Այնուհետև շրջեցին Կոմիտասի պանթեոնում` ամփոփելով դասարանում սկսած հետազոտական աշխատանքը: Ասմունքեցին հայտնի բանաստեղծների շիրիմների մոտ: