2012թ.-ի դեկտեմբերի 27-ին IIIա դասարանում կայացավ արդեն ավանդույթ դարձած Ամանորյա միջոցառում: Միջոցառման յուրօրինակությունը կայանում էր նրանում, որ այն մեծ մասամբ կազմակերպվել էր երեխաների նախաձեռնությամբ, նրանց երևակայական ու ստեղծագործական ողջ ունակության ներդրմամբ: Միջոցառումն անցավ ջերմ անկաշկանդ մթնոլորտում:Մասնակիցների համար անակնկալ էր կազմակերպված բազմապիսի մրցույթները:Միջոցառումն արժանացավ հավանության: |