Մայիսի 11-ին V ա դասարանում(ուսուցչուհի` Ա. Հակոբյան ) բաց դաս էր, թեման` «Նամակ: Մեծերի նամակները»: Դասը սկսվեց նամակ բառի բացատրությամբ: Երեխաները պատմեցին նամակի կառուցվածքը, ապա ներկայացրին Հովհաննես Թումանյանի, Ավ. Իսահակյանի, Տերյանի, Կոմիտասի, Ե. Չարենցի, Ջեկ Լոնդոնի, Գ. Մարկեսի նամակները: Հնչեցին թևավոր խոսքեր, շրջասույթներ,կատարվեց բառային աշխատանք: Կշռադատում փուլում երեխաները նշեցին, որ մեծերի նամակները սովորեցնում են բարեսրտություն, աշխատասիրություն, հայրենասիրություն, ազնվություն, սովորեցնում են ապրել հույսով, հավատով, սիրով: Նշվեց, որ նամակները լինում են նաև չափածո: Արտասանեցին Ա. Կիրակոսյանի «Նամակ առ Հայաստան» բանաստեղծությունը: Իսկ հետո հնգյակ մեթոդի օգնությամբ վերհանվեց բանաստեղծության հիմնական գաղափարը: Երեխաները կարդացին իրենց նամակները: Ուսուցչուհին հանձնարարեց տնային աշխատանք`«Հաղթանակի բերկրանքը» թեմայով շարադրություն:
Դասի վերջում ուսուցչուհին արտասանեց Պ. Սևակի «Օրհնություն» բանաստեղծությունը : Իսկ հետո հնչեց Ա. Կիրակոսյանի բառերով գրված «Այնպես ուզում եմ …» երգը: |