Մայիսի 4- ին հ. 45 հիմնական դպրոցի 4- րդ «գ» դասարանի աշակերտները ( դասվար` Ա. Բաբասյան) այցելեցին «էդիթ Պրինտ» հրատարակչություն` ծանոթանալու գրքի տպագրության հետաքրքիր, գրավիչ ու բազմաշերտ գործընթացին: Երեխաները մասնակցեցին կրթական ծրագրի և լավագույն արդյունքի կապակցութամբ արժանացան մրցանակների:Էքսկուրսիան անցավ ջերմ, անկաշկանդ մթնոլորտում` ունենալով ճանաչողական և դաստիարակչական մեծ նշանակություն: |