Բնապահապանական գիտելիքները սովորողների կրթական մշակույթի անբաժան մասն են կազմում: Էկոլոգիան գիտություն է կենդանի օրգանիզմների և շրջակա միջավայրի փոխհարաբերությունների մասին: Մեր նպատակն է սովորողների մոտ հասնել այն գիտակացական ընկալման ձևավորմանը, որ բնապահպանական խնդիրների լուծման բանալին իրենց ձեռքում է և այդ խնդիրները լուծելի են, երբ բնապահպանական վարքագիծը կիրառվում է առօրյա կյանքում:
Երևանի համար 45 հիմնական դպրոցի «Էներգաիրազեկների Էրեբունու ակումբ» խմբակի անդամները, վերամշակելով թափոնները, պատրաստել են առօրյայում կիրառելի տարբեր իրեր: