Փետրվարի 13-ին III բ դասարանի սաները դասվար Ս. Բաղդասարյանի ղեկավարությամբ ներկայացրին «Տյառնընդառաջ»-ին նվիրված միջոցառումը։ Երեխաները մեծ ոգևորությամբ ներկայացրին տոնի խորհուրդը, ազգային և ծիսական նշանակությունը, որի անբաժան մասն է նաև հարսանեկան ծեսը և, իհարկե, երգերն ու պարերը:Միջոցառումը համեմված էր երգ ու պարով, դաստիարակչական և ուսուցանող հետաքրքիր տեղեկություններով։ Օրը հագեցած էր գունեղ, յուրօրինակ և ուրախ պահերով:
|