| 
| Կայքի մենյու |  |  |  |  |  
 
| Բաժնի անվանակարգերը |  |  |  |  |  
 
| Մեր հարցումը |  | 
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը Всего ответов: 330 |  |  |  
 
| Վիճակագրություն |  | 
 Ընդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0 |  |  |  
 | 
 |  |  |  |  |  | Գլխավոր էջ » 2024 » Փետրվար » 09 
 | | «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագրի շրջանակում իրականացվեց միջոցառում : Ծրագրի հիմնական նպատակը վտանգավոր թափոնների կառավարումն է, որպեսզի ոչ միայն նվազեցնենք դրանք, այլև պատշաճ կառավարվեն: Ծրագրին հրավիրված էին նաև Երևանի հ. 45 հիմնական դպրոցը:  
 | 
| Փետրվարի 2- 4-ը Մալթայում կայացավ Կուդոյի #Եվրոպայի առաջնությունը: «Երևանի հ. 45 հիմնական դպրոց » ՊՈԱԿ-ի VII-րդ դասարանի սովորող Մանուկյան Ալեքսը դարձավ Եվրոպայի չեմպիոն (U-12 ): Շնորհավորում ենք և մաղթում նորանոր հաջողություններ:  
 | 
| Հունվարի 26 -ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցի IX ա դասարանի սովորողներն (դասղեկ` Ս. Հարությունյան) այցելեցին Մատենադարան` հին ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկը: Հիացան հայ միջնադարյան վարպետների տաղանդով, մանրանկարչության գոհարներով: 
 | 
| Փետրվարի 1- ին 4 բ դասարանի աշակերտները ( դասվար՝ Սարգսյան) այցելեցին Էդիթ Պրինտ հրատարակչություն։ Մասնակցեցին կրթական ծրագրով նախատեսված՝ «Գրքի ստեղծումը» միջոցառմանը ,մեծ հետաքրքրությամբ տեսահոլովակով ունկնդրեցին Եզոպոսի առակները և կատարեցին եզրահանգումներ։Ակտիվ մասնակիցները ստացան նվերներ։ 
 | 
| Շնորհավոր տոնդ, հայո՛ց բանակ I բ դասարան (դասվար` Գ. Բաղդասարյան)  
 | 
| ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ Փա՛ռք Հայոց բանակին, նրա զինվորի՛ն, զինվոր ծնած մայրերի՛ն ու հայ ժողովրդի՛ն: 
 | 
| Նախագծային աշխատանք 7գ դասարանում 《Ավելորդը》թեմայով։ Նախագծային աշխատանքի շրջանակում սովորողները ծանոթացան Սատար ՀԿ_ի գործունեությանը։ Որպես վերջնարդյունք սովորողները ստեղծեցին պատի թերթ և սալիկահանդես։ Ղեկավար` Ռ. Հատիմոսյան  
 | 
| Հունվարի 24-ին IV գ դասարանում տեղի ունեցավ բաց դաս «Ռուսաց լեզու» առարկայից (ուսուցչուհի` Ն. Մարտիրոսյան) ` «Քաղաքավարի բառեր » թեմայով: Դասի ընթացքում նկատվեց սովորողների խորը գիտելիքները, հմտություններն ու կարողությունները: Ողջ դասի ընթաացքում սովորողները մեծ պատասխանատվությամբ կատարեցին առաջադրված աշխատանքները : Դասը բովանդակալից էր , ուսուցանող, ուներ դաստիարակչական մեծ նշանակություն:    | 
| « Խելագարություն է ՝ անել միևնույն բանը և սպասել այլ արդյունքի» Ալբերտ Էյնշտեյն Հունվարի 19- ին IV բ դասարանի աշակերտները ( դասվար՝ Սարգսյան) այցելեցին «Փոքրիկ Էյնշտեյն» գիտության ինտերակտիվ թանգարան։ Ծանոթացան կրթական գիտափորձերին , մասնակցեցին ֆիզիկայի լաբարատոր աշխատանքներին։ 
Просмотров: 64 | 
Добавил: varssh | 
Дата: 09.02.2024
 | 
| V գ դասարանի աշակերտները (դասղեկ` Ա. Հակոբյան) այցելեցին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն և դիտեցին «Ալադին» ներկայացումը: | 
| 《Քվանտ》վարժարանում անցկացվեց մաթեմատիկայի օլիմպիադայի մարզային փուլը , որին մասնակցում էին Երևանի հ. 45 հիմնական դպրոցի աշակերտները։ Հաջողություն մաղթենք մեր սաներին։ 
Просмотров: 84 | 
Добавил: varssh | 
Дата: 09.02.2024
 | 
 | 
 |  |  |  |  |  |  | 
| Մուտքի ձև |  |  |  |  |  
 
| Որոնել |  |  |  |  |  
 
| Օրացույց |  |  |  |  |  
 
| Գրառումների պահոց |  |  |  |  |  
 
 |