II ա դասարանի սովորողները, դասվար Լ. Այվազյանի ուղեկցությամբ, ուսումնաճանաչողական էքսկուրսիա անցկացրեցին Հայաստանի բնության պետական թանգարանում։
Էքսկուրսիայի արդյունքում ձևավորվեց էկոլոգիական մշակույթ, ինչը նպաստում է առողջ ապրելակերպին, երկրի և յուրաքանչյուր անձի էկոլոգիական անվտանգությանը, սերունդների համերաշխությանը՝ օգտագործելով բնության հնարավորությունները։ Սովորողները բացահայտեցին Հայաստանի բուսական և կենդանական աշխարհի հազվագյուտ և անհետացող տեսակները, քննարկեցին բնապահպանական հարցեր և եկան այն եզրակացության, որ.
-Եթե բոլորս միավորվենք
Եվ շրջապատը մեր մաքուր
պահենք,
Կունենանք անխոս առողջ
ու շիտակ
Հեքիաթային մի մոլորակ...
Լ. Այվազյան
|