Բարձրագույն նպատակը, որին կարող է ծառայել արվեստը, այն է, որ մարդիկ ավելի խորը հասկանան կյանքը և ավելի սիրեն այն։
Ռոքուել Քենթ
IV Ա դասարանի աշակերտները , դասվար՝ Լ. Այվազյանի գլխավորությամբ, դեռ վաղ տարիքից ուսումնասիրում են արվեստի տարբեր ճյուղեր։ Այդ նպատակն էր հետապնդում նաև հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան կազմակերպած այցը։ Այցը տեղեկատվական էր, հետաքրքիր և ուսանելի։ Երեխաներն էքսկուրսիայի ավարտին նկարեցին Սարյանի նկարները՝ մեծն վարպետին բնորոշ գունային համադրությամբ։