2021թ. ապրիլին մեկնարկվեց UNDP ImpactAim Accelerator #5 ծրագիրը, որը տեխնոլոգիական և բիզնես դասընթացների շարք էր նախատեսված կանանց և աղջիկների համար: Աքսելերատոր #5-ն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ImpactAim Venture Accelerator-ի, Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ISTC հիմնադրամ), Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (Enterprise Incubator Foundation (EIF) և UNICEF Armenia - Յունիսեֆ Հայաստան-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ:
Այդ դասընթացներին մասնակցեցին հ. 45 հիմնական դպրոցի VIII ա դասարանի սաներ՝ Լուսինե Սուքիասյանը,Մերի Պապիկյանը, Լիլիթ Բեկթաշյանը,Մարի Բադալյանը: Դասընթացների հիմնական նպատակն էր օգնել 8-14 տարեկան աղջիկներին կատարել իրենց առաջին քայլերը ծրագրավորման ոլորտում : Աքսելերատոր #5 ծրագրի շրջանակներում երեխաները ծանոթացան վեբ ծրագարավորման,ստեղծեցին խաղեր և նաև թիմային աշխատանքներով մասնակցեցին հեքըթոնի և այլ ընթացիկ նախագծերի:
Հոկտեմբերի 5-ին 20-շաբաթյա ինտենսիվ ծրագրի արդյունքները ամփոփեց մասնակիցների ծրագրերի ներկայացումով, որից հետո ժյուրիի անդամները մասնակիցներին հանձնեցին հավաստագրեր: