lll գ դասարանի սովորողները դասվար Ն. Ավետիսյանի գլխավորությամբ այցելեցին Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան: Աշակերտները հնարավորություն ունեցան ստանալու նոր տեղեկություններ բանաստեղծուհու կյանքի ու ստեղծագործության մասին: Նրանք մեծ հետաքրքրությամբ էին անցնում սրահից սրահ և համակ ուշադրությամբ լսում թանգարանի ուղեկցորդուհուն, պատասխանում նրա հարցերին: Տուն-թանգարանում ցուցադրված նմուշները անչափ հետաքրքրեցին սովորողներին, և երեխաները մեծ տպավորություններով վերադարձան:
|