Հոկտեմբերի 3-ին հ. 45 հիմնական դպրոցի VI բ դասարանի սաները (դասվար՝ Ա. Մկրտումյան) այցելեցին Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան: Աստղադիտարանը կազմված է երկու մասից՝ բնակելի ավանից և գործառնական մասից, որը ներառնում է դիտաշտարակները, վարչական և լաբորատորիայի շենքերը, ժողովասրահը և հյուրերի տուն: Երեխաները շատ հետաքրքրությամբ շրջեցին , դիտեցին և հարցերի միջոցով բավարարեցին իրենց հետաքրքրությունները: Նաև ներկայացրեցին իրենց գիտելիքները Վիկտոր Համբարձումյանի կյանքի և գործունեության և աստղադիտարան մասին: Այնուհետև Բյուրականի աստղադիտարանում դիտեցին «Երկնակամար» աստղացուցարանի (պլանետարիումի)՝ ժամանակակից շարժական գմբեթային կինոթատրոնը: Հետո այցելեցին Սուրբ Գևորգ եկեղեցի (Մուղնի) և հիացան հայկական լեռնաշխարհի չքնաղ բնությամբ:
|