Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց Հինգշաբթի, 21.11.2024, 14:21



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
տեղեկություններ դպրոցի մասին [1]
տնoրինություն [4]
ուսուցչական կազմ [4]
աշակերտական կոմիտե [2]
նորություններ [530]
միջոցառումներ [143]
բաց դասեր [153]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » 2021 » Հունիս » 04

Շնորհավո՛ր ձեր տոնը, սիրելի՛ փոքրիկներ։

Категория: նորություններ | Просмотров: 182 | Добавил: varssh | Дата: 04.06.2021

VIII ա դասարանը (դասղեկ՝ Ա. Հակոբյան) այցելեց Կարմիր բլուր հնավայր: Այստեղ երեխաները ծանոթացան Կարմիր բլուրի պատմությանը և մասնակցեցին նետաձգության վարպետաց դասին:Էքսկուրսիան բավականին հետաքրքիր էր և ուսուցանող:

 

Категория: նորություններ | Просмотров: 201 | Добавил: varssh | Дата: 04.06.2021

Մայիսի 23-ին հ. 45 հիմնական դպրոցի 1-ին «գ» դասարանի աշակերտները (դասվար`Ա. Բաբասյան) մեկնեցին Օշական ` երախտիքի ու հարգանքի տուրք մատուցելու մեծ գիտնական Մեսրոպ Մաշտոցին: Էքսկուրսիան անցավ հագեցած ու անմոռաց հուշ դարձավ մասնակիցների համար :Այն ունեցավ ճանաչողական ու դաստիարակչական մեծ նշանակություն` պարգևելով բազում անմոռաց պահեր:

 

Категория: նորություններ | Просмотров: 300 | Добавил: varssh | Дата: 04.06.2021

Գնաս բարով, Այբբենարան,

Մեր առաջին դասագիրք,

Շնորհակալ ենք, որ տվեցիր

Մեզ հիմնարար գիտելիք:

Հ.45 հիմնական դպրոցի 1-ին «ա» ( դասվար`Ն. Բաղդասարյան),1-ին«բ»( դասվար` Ա.Սարգսյան) և 1-ին«գ» (դասվար`Ա.Բաբասյան) դասարանների սովորողները կազմակերպել էին միջոցառում`«Հրաժեշտ «Այբբենարան»-ին»: Երեխաների գեղեցիկ խոսքը, երգը, պարը ոգևորել էին բոլորին, քանի որ երեկվա թոթովախոս մանուկները այդժամ համարձակորեն ազդարարում էին լուսեղեն այն փաստը, որ տառաճանաչ են և ապավինում են մաշտոցյան այբուբենի օրհնությանը:Միջոցառումն արժանացավ բարձր գնահատականի և ունեցավ ճանաչողական , դաստիարակչական մեծ նշանակություն:

Просмотров: 203 | Добавил: varssh | Дата: 04.06.2021

Մայիսի 24-ին հ. 45 հիմնական դպրոցի IV բ դասարանի աշակերտները (դասղեկ ՝ Վ. Հովհաննիսյան) այցելեցին Մամիկի փոքրիկ հյուրատուն: Այնտեղ երեխաներին դիմավորեց <<Մանիկ >> հյուրատան տատիկը և երեխաներին ծանոթացրեց մեր ազգային երգ ու պարին: Ազգային երգն ու պարը սիրելու և իր մեջ կրելու համար պետք է նախ ճանաչել, սիրել և ուսումնասիրել ազգայինը, հասկանալ երգերի և պարերի բովանդակությունն ու ասելիքը: Ազգային արմատներից չհեռանալու համար մենք ունենք պարտականություն՝ դարերի խորքից մեզ հասած մեր երգն ու պարը ճիշտ մատուցել ու փոխանցել մեր հաջորդ սերունդներին:

Աշակերտները մեծ ոգևորությամբ լսեցին յուրաքանչյուր երգի մասին և կատարեցին սիրով:Այնուհետև մասնակցեցին լավաշի թխելու արարողությանը և փարձեցին իրենք էլ ինչ-որ ձևով օգնել , որ անուշաբույր լավաշը թոնրից անվնաս դուրս գա:

Մասնակցեցին նաև կավագործության և իրենց իսկական արվեստագետներ զգացին, երբ կավը իրենց ձեռքերում հայտնվեց: Ծանոթանան կավագործության գաղտնիքներին, աշխատանքի տեխնիկայի հետ և հենց տեղում իրենց ձեռքերով պատրաստեցին իրենց նախընտրած իրերը:

Էքսկուրսիան շատ բովանդակալից և ուսուցանող էր:

 

Просмотров: 286 | Добавил: varssh | Дата: 04.06.2021

I

II <<գ>> դասարանի աշակերտները այցելեցին Էջմիածնի <<Մաչանենց տուն>> (դասվար՝ Ն. Ավետիսյան): Աշակերտները մասնակցեցին վարպետաց դասերին: Եղան նաև «Մաչանենց հնագիտական թանգարան»-ում:

 

Просмотров: 222 | Добавил: varssh | Дата: 04.06.2021

Մայիսի 20 -ին սեյսմիկ պաշտպանության միջոցառումների շրջանակում հ. 45 հիմնական դպրոցում իրականացվեց սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցման կազմակերպման սեմինար:

 

Просмотров: 182 | Добавил: varssh | Дата: 04.06.2021

Մայիսի 18_ին 4(ա) դասարանի աշակերտները այցելեցին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան։

Սկիզբ առնելով Մեսրոպ Մաշտոցից, որ առաջին Մատենադարանի ստեղծողն է, մեր մատենագետների շնորհիվ վաղ միջնադարից մինչ նոր ժամանակաշրջաններ ստեղծվել են բազմաթիվ մատենադարաններ, որոնք ճյուղավորվել, ապա միավորվել են դարերի հոլովույթում, իբրև հավերժող արժեքներ՝ դիմակայելով բոլոր արհավիրքներին և իբրև բանական լույս առաջ տանելով մեր ժողովրդին։

Այսպես է ստեղծվել նաև Մաշտոցյան Մատենադարանը, որին մասնակցել են մեր մշակույթի ջահակիրները և բոլոր սերունդները, ողջ ժողովուրդն իբրև ոգեղեն միասնություն։ Այն մեր մեծ ժողովումի, հավաքականության, լինելության զորեղ բնազդի արդյունքն է, մեր հավիտենության գրավականը։

Մատենադարան, որ մեր ինքնությունն է, դրոշն է, զինանշանն է։ Նա, հիրավի, մի օրհներգ է, որ հնչում է հավերժորեն։

Էքսկուրսիան անցավ հետաքրքիր և բովանդակալից։ Երեխաները վերադարձան մեծ տպավորություններով և բազմաբնույթ գիտելիքներով։

Категория: նորություններ | Просмотров: 204 | Добавил: varssh | Дата: 04.06.2021

Երևանի հ. 45 հիմնական դպրոցի IXա դասարանի աշակերտ Տիգրան Ավդալյանը ( ուսուցչուհի՝ Ֆ. Պողոսյան) 2020_2021թթ. ուստարում մասնակցել է <<Աշխարհագրություն>> առարկայի օլիմպիադային: Մարզային փուլում արժանանալով երկրորդ կարգի դիպլոմի, իսկ հանրապետական փուլում՝ գովասանագրի։ Տիգրանին մաղթում ենք քաջառողջություն, ուսման մեջ նորանոր ձեռքբերումներ ու նոր հաղթանակներ:

Просмотров: 201 | Добавил: varssh | Дата: 04.06.2021

Ապրիլի 30-ին VII բ դասարանում (ուսուցչուհի՝ Ս. Մելիքսեթյան )անցկացվեց բաց դաս ‹‹ Հանրահաշիվ ›› առարկայից՝ ‹‹Խնդիրների լուծում գծային հավասարումների միջոցով ›› թեմայի շուրջ:

‹‹Մարդն անհայտ է իր հոգու խորությամբ: Լուծել մեկ անհայտ հավասարում , նշանակում է թափանցել նրա հոգին: Գտնել հավասարման արմատը, նույնն է՝ ինչ իմանալ նրա համամարդկային արժեքը:

Իսկ երբ հավասարումն արմատ չունի , ապա մարդ արարածը հասարակության համար արժեք և անելիք չունի:

 

Просмотров: 220 | Добавил: varssh | Дата: 04.06.2021

2-րդ գ դասարանի երեխաները դասվար՝ Ն. Ավետիսյանի ուղեկցությամբ այցելեցին Հովհաննես Թումանյանի թանգարան ևՀայաստանի բնության պետական թանգարան: Էքսկուրսիաները չափազանց հետաքրքիր էին, բովանդակալից, ուսուցանող և դաստիարակող։ Աշակերտները լրացրեցին իրենց գիտելիքների պաշարը և բարձր տպավորություններով վերադարձան տուն։

Категория: նորություններ | Просмотров: 204 | Добавил: varssh | Дата: 04.06.2021

Մայիսի 8-ին 5ա դասարանի սովորողները դասղեկ Ա. Փարսադանյանի հետ այցելեցին ,,Փոքրիկ Էյնշտեյն,, գիտության թանգարան: Թանգարանում սովորողները ծանոթացան ֆիզիկայի և քիմիայի զարմանահրաշ գաղտնիքներին: Մասնագետները երեխաներին հաղորդում էին տեսական գիտելիքներ, որոնք երեխաներն անմիջապես կիրառում էին գործնականում: Ինքնուրույն կատարեցին քիմիական և ֆիզիկական փորձեր, պատասխանեցին տրված հարցերին, իրենք նույնպես հարցեր ուղղեցին մասնագետներին: Էքսկուրսիան անչափ հետաքրքիր էր, բազմաբովանդակ և ուսուցանող: Երեխաները վերադարձան՝ մեծ բավականություն ստացած:


Просмотров: 204 | Добавил: varssh | Дата: 04.06.2021

Երևանի հ. 45 դպրոցի III 《Ա》դասարանում է սովորում Հայաստանի Քիք . Բոքսինգի Ազգային ֆեդերացիայի մարզիկ Ռաֆայել Գրիգորյանը։ Այս հրաշամանուկը մասնակցել է թվով 36՝ Հայաստանի, ինչպես նաև միջազգային մրցաշարերի, որոնցից 35֊ն ավարտել է հաղթանակով։

Ռաֆայելը սիրում է այն մարզաձևը, որով զբաղվում է։ Նա պարզ գիտակցում է, որ կայացած մարզիկ լինելու համար պետք է լավ սովորել, լինել ձգտող, կամային որակներով օժտված, հոգատար ընկեր ու մեծ հայրենասեր։

Հաջողություն ու բազում հաղթանակներ մաղթենք Ռաֆայել Գրիգորյանին՝ իր ընտրած մարզաձևում։

Категория: նորություններ | Просмотров: 172 | Добавил: varssh | Дата: 04.06.2021

Մայիսի 4-ին սեյսմիկ պաշտպանության միջոցառումների շրջանակում հ. 45 հիմնական դպրոցում իրականացվեց սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցման կազմակերպման սեմինար:


 

+2

Категория: նորություններ | Просмотров: 221 | Добавил: varssh | Дата: 04.06.2021

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2021  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2024