Մայիսի 24-ին հ. 45 հիմնական դպրոցի IV բ դասարանի աշակերտները (դասղեկ ՝ Վ. Հովհաննիսյան) այցելեցին Մամիկի փոքրիկ հյուրատուն: Այնտեղ երեխաներին դիմավորեց <<Մանիկ >> հյուրատան տատիկը և երեխաներին ծանոթացրեց մեր ազգային երգ ու պարին: Ազգային երգն ու պարը սիրելու և իր մեջ կրելու համար պետք է նախ ճանաչել, սիրել և ուսումնասիրել ազգայինը, հասկանալ երգերի և պարերի բովանդակությունն ու ասելիքը: Ազգային արմատներից չհեռանալու համար մենք ունենք պարտականություն՝ դարերի խորքից մեզ հասած մեր երգն ու պարը ճիշտ մատուցել ու փոխանցել մեր հաջորդ սերունդներին:
Աշակերտները մեծ ոգևորությամբ լսեցին յուրաքանչյուր երգի մասին և կատարեցին սիրով:Այնուհետև մասնակցեցին լավաշի թխելու արարողությանը և փարձեցին իրենք էլ ինչ-որ ձևով օգնել , որ անուշաբույր լավաշը թոնրից անվնաս դուրս գա:
Մասնակցեցին նաև կավագործության և իրենց իսկական արվեստագետներ զգացին, երբ կավը իրենց ձեռքերում հայտնվեց: Ծանոթանան կավագործության գաղտնիքներին, աշխատանքի տեխնիկայի հետ և հենց տեղում իրենց ձեռքերով պատրաստեցին իրենց նախընտրած իրերը:
Էքսկուրսիան շատ բովանդակալից և ուսուցանող էր:
![](https://scontent.fevn1-4.fna.fbcdn.net/v/t1.6435-0/s600x600/190016959_3852891321445998_5738440148317132392_n.jpg?_nc_cat=108&ccb=1-3&_nc_sid=730e14&_nc_ohc=4nIM9fcKencAX-f8goE&_nc_ht=scontent.fevn1-4.fna&tp=7&oh=769b615022687a8ee6ab8a714c3027e9&oe=60E01AC7)
![](https://scontent.fevn1-4.fna.fbcdn.net/v/t1.6435-0/s600x600/190166230_3852891604779303_175918256491044077_n.jpg?_nc_cat=103&ccb=1-3&_nc_sid=730e14&_nc_ohc=uifshXrFKsAAX8D-QSj&_nc_ht=scontent.fevn1-4.fna&tp=7&oh=7a97c12ac65d7a50c7b07923bbb163b0&oe=60DFBDD1)
![](https://scontent.fevn1-4.fna.fbcdn.net/v/t1.6435-0/s600x600/189702055_3852891748112622_4538263756170074551_n.jpg?_nc_cat=102&ccb=1-3&_nc_sid=730e14&_nc_ohc=d7eiPe2t-jgAX-shHRU&_nc_ht=scontent.fevn1-4.fna&tp=7&oh=1f0edcd46dd52c1b86adfa8a8a751759&oe=60E056C4) ![](/2021/190016959_3852891321445998_5738440148317132392_n.jpg) ![](/2021/191132370_3852892254779238_6539058113313493059_n.jpg) ![](https://scontent.fevn1-4.fna.fbcdn.net/v/t1.6435-0/s600x600/191422915_3852891958112601_6868921210890948247_n.jpg?_nc_cat=103&ccb=1-3&_nc_sid=730e14&_nc_ohc=qz-n5CK_bz8AX9_3OyZ&_nc_ht=scontent.fevn1-4.fna&tp=7&oh=a616a5688c14a7d8a27eb8c676caeb7c&oe=60DFA7E1)
|