Գնաս բարով, Այբբենարան,
Մեր առաջին դասագիրք,
Շնորհակալ ենք, որ տվեցիր
Մեզ հիմնարար գիտելիք:
Հ.45 հիմնական դպրոցի 1-ին «ա» ( դասվար`Ն. Բաղդասարյան),1-ին«բ»( դասվար` Ա.Սարգսյան) և 1-ին«գ» (դասվար`Ա.Բաբասյան) դասարանների սովորողները կազմակերպել էին միջոցառում`«Հրաժեշտ «Այբբենարան»-ին»: Երեխաների գեղեցիկ խոսքը, երգը, պարը ոգևորել էին բոլորին, քանի որ երեկվա թոթովախոս մանուկները այդժամ համարձակորեն ազդարարում էին լուսեղեն այն փաստը, որ տառաճանաչ են և ապավինում են մաշտոցյան այբուբենի օրհնությանը:Միջոցառումն արժանացավ բարձր գնահատականի և ունեցավ ճանաչողական , դաստիարակչական մեծ նշանակություն:
|