Ապրիլի 23 –ին ռուսաց լեզվի շունչն էր թևածում հ. 45 հիմնական դպրոցում և ուրախ տրամադրություն լցնում դահլիճը: I I գ դասարանի սաները(ուսուցչուհի ` Լ. Իրիցյան ) ամբողջովին գիտակցելով օրվա կարևորությունը կարողացան իրենց ուսուցանածը վարժ ու հստակ մատուցել։ Մեր փոքրիկները փայլեցին, հիացրեցին ու զարմացրեցին իրենց գիտելիքներով, գեղեցիկ ու անկաշկանդ ելույթով: Ուսուցչուհու քրտնաջան աշխատանքը տվեց իր քաղցրահամ պտուղները և հերթական անգամ համոզվեցինք, որ մեր բալիկների կրթության հիմնաքարը ամուր է դրված, իսկ ռուսերեն լեզվի տառաճանաչության կարևոր առաքելությունը՝ կատարված: Միջոցառումն անցավ ուրախ և ջերմ մթնոլորտում` ժպիտներ պարգևելով թե՛ ծնողներին, թե՛ ուսուցչական կոլեկտիվին և թե՛ հյուրերին:
|
Ապրիլի 18-ին տեղի ունեցավ երգի խմբակի հանդեսը` նվիրված Երևանի 2800-ամյակին: Երգչախմբի կատարմամբ հնչեցին երգեր` նվիրված վարդագույն Երևանին: Երեխաները սիրով և ոգևորված երգում, ապրում էին երգի յուրաքանչյուր հնչյունը, տողը, մեղեդին: Երեխաների կատարումները ներկաներին պարուրեցին գարնանային թարմ շնչով:
|
Ապրիլի 5-ին 2բ դասարանի դասվար Ռ. Սահակյանը կազմակերպել էր միջոցառում` նվիրված մայրության ու գեղեցկության տոնին: Սովորողները միջոցառումը սկսեցին Հայաստանին և հայրենիքին նվիրված ոգեշունչ խոսքերով` հատկապես ընդգծելով ‹‹մայր ›› բառը` մայր Հայաստանի, մայր հող, մայր գետ, մայր հայրենիք… Նրանք ներկայացրին Ավետման տոնի իմաստը, որն այսօր համարվում է մայրության ու գեղեցկության տոն: Սովորողներն արտահայտիչ ասմունքեցին մորը նվիրված բանաստեղծություններ, երգեցին և միջոցառումը գեղեցկացրին իրենց նազանի պարերով: Նրանք չմոռացան նաև Արցախյան հերոսամարտին մասնակցած հայ մայրերին: Նշեցին ,որ կանանց միջազգային տոն է համարվում Մարտի 8-ը: Սովորողներն իրենց մայրերին նվիրեցին իրենց սերն ու համբույրները: Միջոցառումն ավարտվեց մեծ բանաստեղծ Ե. Չարենցի խոսքերով. ‹‹ Ինչքան որ հուր կա իմ սրտում- բոլորը քեզ››: Երեխաները գեղեցիկ ասմունքում և երգում էին: Միջոցառումը շատ հետաքրքիր էր և հագեցած:
|
Մարտի 22-ին IV բ դասարանի սովորողները (դասղեկ` Գ. Բաղդասարյան) կազմակերպել էին միջոցառում ` ‹‹Զատիկ ›› խորագրով:Միջոցառման ընթացքում թևածեցին երգեր թեմային համապատասխան, ներկայացրեցին օրվա խորհուրդը, նշեցին Հիսուս Քրիստոսի անցած ճանապարհը, ներկայացրին հայկական պարեր:
Բարձր տրամադրությունը և ջերմ ժպիտը սովորողներից փոխանցվեց հանդիսատեսին:
|
|