Փետրվարի 20-ին II բ դասարանի աշակերտները (դասվար` L. Մարտիրոսյան) հանդիսատեսին ներկայացրեցին «Թումանյանը մանուկների աչքերով» խորագրով միջոցառում` նվիրված Թումանյանի 150 ամյակին: Աշակերտները ներկայացրեցին հովվական պարզ ու գեղեցիկ կենցաղի մեջ լույս աշխարհ եկած Թումանյանի մանկությունը, գրական մուտքն ու ստեղծագործությունը, հանդես եկան գեղեցիկ բանաստեղծություններով, քառյակներով, ներկայացրեցին հատվածներ նրա պոեմներից, ինչպես նաև հնչեցրին նրա հայտնի ասույթները: Բեմադրվեց Թումանյանի հեքիաթներից հատվածներ:
Категория: բաց դասեր |
Просмотров: 367 |
Добавил: varssh |
Дата: 25.02.2019
|
Փետրվարի 19 –ին II ա դասարանում(դասվար` Ս. Բաղդասարյան) անցկացվեց մրցույթ-վիկտորինա` նիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 ամյակին: Խաղերի միջոցով երեխաները խոսեցին Հովհաննես Թումանյանի կյանքի ու գործունեության մասին, բեմադրեցին Մեծ գրողի հեքիաթներից հատվածներ:
Դասի ավարտին երեխաներին նվիրեցին գրքեր, իսկ լավագույններին շնորհվեց «Լավագույն ընթերցող» շքանշանով:
|
Կա Մեծարենց, կա Տերյան և բազում այլ պոետներ կան, բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության:
Եվ բնավ էլ պատահական չէ ,որ փետրվարի 19-ը զարդարվում է ոչ միայն մեր հանճար Թումանյանի ծննդով, այլ նաև միմյանց գիրք նվիրելու ավանդույթով:
Թումանյանական շունչը Երևանի հ. 45 հիմնական դպրոցում զգացվում է ամենուր: Գիրք նվիրելու տոնը բազմախորհուրդ է. այն հիշեցնում է մեզ, որ պետք է ճանաչենք գրքի արժեքը:Գիրք նվիրելով` ինքներս մեզ և մեր շրջապատին նվիրում ենք հոգևոր հաղորդակցման հաճելի ու անմոռաց պահեր:
|
|