Հայոց բանակի յուրաքանչյուր զինվոր մեր երկրի հպարտությունն է, իսկ նրանց ուժն ու անկոտրում կամքը՝ մեր երկրում ապրող երեխաների ապահով մանկության ամենամեծ երաշխիքը: Ու շատ կարևոր է, երբ բանակը համալրվում է հայրենասեր ու պատրաստված զինվորներով, ինչպիսին հ. 45 հիմնական դպրոցի շրջանավարտ ու այժմ զինվոր Միհրան Գագիկի Կարապետյանն է, որի շնորհակալագիրը բոլորիս սրտերը մեծ ուրախությամբ լցրեց: Փառք ու պատիվ մեր քաջ զինվորի ծնողներին, որ նման անձնուրաց, քաջ ու խելացի զավակակ են պարգևել մեր բանակին: Հավատացած ենք, որ նա նոր խրախուսանքների կարժանանա,նոր հաջողություններ կունենա և պատվով ու արժանապատվությամբ կվերադառնա տուն:
Սիրելի´ զինվորներ, մաղթում ենք խաղաղ ծառայություն, ուժ, ամուր կամք և բարձր տրամադրություն ու թող ձեր սովորած հմտությունները միայն զինավարժությունների ժամանակ հարկավոր լինի: