Փետրվարի 20-ին II բ դասարանի աշակերտները (դասվար` L. Մարտիրոսյան) հանդիսատեսին ներկայացրեցին «Թումանյանը մանուկների աչքերով» խորագրով միջոցառում` նվիրված Թումանյանի 150 ամյակին: Աշակերտները ներկայացրեցին հովվական պարզ ու գեղեցիկ կենցաղի մեջ լույս աշխարհ եկած Թումանյանի մանկությունը, գրական մուտքն ու ստեղծագործությունը, հանդես եկան գեղեցիկ բանաստեղծություններով, քառյակներով, ներկայացրեցին հատվածներ նրա պոեմներից, ինչպես նաև հնչեցրին նրա հայտնի ասույթները: Բեմադրվեց Թումանյանի հեքիաթներից հատվածներ: |