Դեկտեմբերի 21-ին տոնական գեղեցիկ միջոցառմամբ 1գ դասարանում ( դասվար` Ա.Յազուլյան) ազդարարվեց «Ամանորյա հեքիաթի» սկիզբը: Շուրջբոլորը խինդ ու ծիծաղ , հուզմունքից ու սպասումից փայլող, ամանորյա հրաշքն ամենուր փնտրող աչքեր էին: Խանդավառ փոքրիկները դեռ օրեր առաջ էին նամակ գրել Ձմեռ պապիկին՝ հայտնելով իրենց ամանորյա երազանքների և ակնկալիքների մասին. չէ որ երազանքների մասին գրելը դեպի դրանց իրագործման ճանապարհ տանող առաջին և կարևորոգույն քայլն է:
Միջոցառման ավարտին մեզ հյուր եկան Ձմեռ պապն ու Ձյունանուշը. նրանց այցն էլ առավել ոգևորեց փոքրիկներին:
Ահա այսպես ամփոփեցինք հին տարին ՝ պատրաստվելով դիմավորել գալիք 2019-ը:
Թող գալիք տարին բերի բարություն,
Թող խաղաղություն բերի աշխարհին,
Թող բոլոր մարդկանց սրտերում իշխի
Հույսի, հավատի ու սիրո զգացում:
|
Նախատոնական եռուզեռ էր I ա և II ա դասարաններում (դասվարներ` Լ. Այվազյան, Ս. Բաղդասարյան):
Ամանորյա հրաշքներին սպասող երեխաները մեծ խանդավառությամբ և խնամքով էին գրել ու ձևավորել Ձմեռ պապիկի նամակները: Այդ հեքիաթային ու առեղծվածային պահը հավերժ կհիշվի նրանց կողմից` ի շնորհիվ նրանց դասվարներ Լ. Այվազյանի ու Ս. Բաղդասարյանի մանրամասն ու խնամքով մտածված համատեղ նախագծի:
Թող կատարվեն մեր փոքրիկների բոլոր նվիրական ցանկությունները...
|
Հ. 45 հիմնական դպրոցում ամանորյա նախապատրաստական աշխատանքներն իրենց եռուն փուլում են․ մեր դպրոցն ավելի է գեղեցկացել և իր շքեղությամբ լիովին պատրաստ է տարվա ամենագլխավոր տոնին՝ Ամանորին։ Տոն, որ իր բարի հեքիաթն է հյուսում ու այն տարածում ամենուր: Ամեն մի դասարան հենց երեխաների ձեռքերով զարդարել ու գեղեցկացրել են, ուր կա մեծ սեր, ջերմություն, բարություն ու անկեղծություն։
|
|