Մարտի 6-ին հ. 45 հիմնական դպրոցում իրական տոնակատարություն էր: VI գ դասարանի սովորղները ( դասղեկ` Գ. Սահրադյան) անցկացրեցին միջոցառում «Թող լինի միշտ մայրիկը» խորագրով: Ողջույնով ու բարեմաղթանքներով հանդես եկան VI գ դասարանի սաները և ջերմ տրամադրություն պարգևեցին մայրերին և ուսուցչուհիներին:
Հերթական անգամ համոզվում ենք, որ աշխատանքն է հաղթանակի գրավականը: Դրա վառ ապացույցն է մեր դպրոցի II ա դասարանի սաների` Նելլի Տեր-Մելիքսեթյանի (պար) և Գևոր Շիրինյանի (շախմատ) փայլուն հաղթանակները:
2018թ փետրվարի 28-ին IIա դասարանում (դասվար` Ա. Բաբասյան) տոն էր. աշակերտներն ամփոփեցին «Ես և շրջակա աշխարհը» առարկայից «Բույսերը» թեմայով կատարած նախագծային աշխատանքը: Սովորողները ներկայացրին ծառի, թփի և խոտաբույսերի կառուցվածքային նմանությունն ու տարբերությունը: Ասեցին հանելուկներ, փոքրիկ բանաստեղծություններ բույսերի դերի և նշանակության մասին:
Ոգևորված էին նաև ծնողները, որոնց օգնությամբ դաս- միջոցառման ավարտին ձևավորեցին գունագեղ պաստառներ: