Մարտի 12-ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցում տեղի ունեցավ համերգ «Մուլտֆիլմերի աշխարհում» խորագրով (ուսուցչուհի` Ա. Թամազյան): Երգի խմբի սաների կատարմամբ հնչեցին հայտնի և սիրված մուլտֆիլմերի երգերը («Կարմիր գլխարկ», «Դե սպասի´ր», «Անաստասիա», «Գնդլիկ բոքոնիկ») և այլն:
Սիրված մուլտֆիլմերի երգերը, փոքրիկների զվարթ թռվռուն բեմական խաղը ներկաներին տարան դեպի անհոգ, ուրախ, հեքիաթային մանկության մոլորակ:
Հաղորդավարները հանելուկներ ուղղեցին հանդիսատեսներին` դրանով մասնակից դարձնելով նաև նրանց:
Երեխաների հրաշալի կատարումները գարնան շունչ հաղորդեցին և ծաղիկների թարմությամբ լցրեցին դահլիճը: