2018թ փետրվարի 28-ին IIա դասարանում (դասվար` Ա. Բաբասյան) տոն էր. աշակերտներն ամփոփեցին «Ես և շրջակա աշխարհը» առարկայից «Բույսերը» թեմայով կատարած նախագծային աշխատանքը: Սովորողները ներկայացրին ծառի, թփի և խոտաբույսերի կառուցվածքային նմանությունն ու տարբերությունը: Ասեցին հանելուկներ, փոքրիկ բանաստեղծություններ բույսերի դերի և նշանակության մասին:
Ոգևորված էին նաև ծնողները, որոնց օգնությամբ դաս- միջոցառման ավարտին ձևավորեցին գունագեղ պաստառներ: |