22.05.2014թ. թիվ 45 հիմնական դպրոցում տեղի ունեցավ խաղ-վիկտորինա` «Հազար ու մեկ ինչու» թեմայով: 2-րդ գ դասարանի աշակերտները (դասվար` Ա. Բաբասյան) մեծ խանդավառությամբ մասնակցեցին խաղ-վիկտորինային : Սովորողները թիմերի բաժանվեցին, հնչեցրին խնդիր-բանաստեղծություններ, կատարեցին զանազան առաջադրանքներ: Վիկտորինան անցավ դինամիկ, աշխույժ և հանդուրժողական մթնոլորտում. հաղթեց համերաշխությունը: