30.04.2014թ Երևանի թիվ 45 հիմնական դպրոցի բակում 2-րդ գ (դասվար` Ա.Բաբասյան) և 3-րդ ա (դասվար` Ա. Եղիազարյան ) դասարանների աշակերտները մասնակցեցին կավճանկարի մրցույթի` «Ես խաղաղություն եմ ուզում» թեմայով:Մթնոլորտը լի էր մանկական մտքի վառ երևակայությամբ, սիրով, ջերմությամբ և այն անխախտ հավատով, որ խաղաղությունը ամեն բարիքի գրավականն է և մարդկության ամենանվիրական պահանջը: Մրցույթի ավարտին անակնկալ ձևով սովորողները ստացան մրցանակներ` բազմագույն փուչիկներ: