Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց Կիրակի, 19.05.2024, 22:42



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
տեղեկություններ դպրոցի մասին [1]
տնoրինություն [4]
ուսուցչական կազմ [4]
աշակերտական կոմիտե [2]
նորություններ [496]
միջոցառումներ [138]
բաց դասեր [146]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » միջոցառումներ
« 1 2 ... 12 13 14 15 16 ... 22 23 »

Ամեն տարի հ.45 հիմնական դպրոցի միջոցառումների շարքում իր ուրույն տեղն է գրավում  ֆրանկոֆոնիայի  շրջանակներում ավանդական դարձած միջոցառումը:

«Ազնավուրը կրկին և միշտ» խորագիրն էր կրում 2014թ.-ի մարտի 15-ին իրականացված միջոցառումը: Ֆրանսերենի ուսուցչուհի Ռուզաննա Ադոյանին և  երաժշտության ուսուցչուհի Անի Հարությունյանին հաջողվեց  նորովի ներկայացնել Ֆրանսիան և աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի  ստեղծագործական ուղին: Միջոցառումը սկսվեց փոքրիկ բեմականացմամբ, որտեղ մանուկ Շառլին հայրը պատմում էր իրենց ազգանվան ծագման մասին: Ազնավուր ազգանունը յուրաքանչյուր հայի ականջին հարազատ ու քաղցր է հնչում. չէ՞ որ աշխարհահռչակ շանսոնիեի ազգանվեր  գործունեությունն  անուրանալի է:

  Աշակերտները սահուն ֆրանսերենով ներկայացրին կենսագրական տվյալներ, խոսեցին նրա հաջողությունների  և պարգևների մասին: Միջոցառումը ծայրից ծայր ուղեկցվում էր գեղեցիկ երաժշտական  կատարումներով: Դպրոցի շնորհալի աշակերտները հանդես եկան , «Le bleu de les yeux» երգի կատարումրով: Ներկայացվեց գնչուական պար` «Deux guitares» երգի  ուղեկցությամբ: Հանրահայտ «La Bohéme» երգի կատարումը  զուգորդվեց համահունչ պարով և բեմադրությամբ: Միջոցառմանը ակտիվորեն մասնակցեցին պարի խմբի շնորհալիները: Սև ֆրակով զգեստավորված աղջիկները, «A 20ans» երգի ուցեկցությամբ ֆրանսիական ոճով ներկայացրին  երաժշտական պարային կոմպոզիցիա:  Միջոցառման ընթացքում կարմիր գծի նման անցնում էր  Շ. Ազնավուրի`  Հայաստանի նկատմամբ ցուցաբերած ջերմ ու սրտացավ վերաբերմունքի մասին միտքը: Վկայակոչվեց  հատկապես Սպիտակի երկրաշարժի իրադարձություններին նրա ցուցաբերած գործնական օգնությունը` «Pour toi Arménie» երգով, Որպես անակնկալ, երիտասարդ ուսուցչուհի Ռուզաննա Ադոյանի և երկու աշակերտների կատարմամբ հնչեց «Une vie d’amour» երգը: Վերջում,  խոսելով  հայ-ֆրանսիական կապի մասին, հպարտությամբ բարձրաձայնվեց, որ Ազնավուրը աշխարհին ներկայանում է որպես հայ դեսպան:

Категория: միջոցառումներ | Просмотров: 602 | Добавил: school45 | Дата: 08.04.2014

  2014 թվականի մարտի 3ին Երևանի հ45 հիմնական դպրոցում տեղի ունեցավ ՔՊ օրվան նվիրված միջոցառում «Անձնակազմի տարհանումը երկրաշարժի ժամանակ» վարժանքը« Այն սկսվեց ՔՊ պետի կողմից համաձայն նախապես հաստատված պլան ժամանակացույցի: Ժամը 14:00 տրվեց ահազանգ և դպրոցի անձնակազմը սկսեց դուրս գալ դպրոցից և տեղափոխվել առավել անվտանգ գոտի: Տարհանումը տրեց 2 րոպե:ՔՊ շտաբի պետի կողմից հետախուզական խմբին տրվեց հրահանգ հետախուզել դպրոցի մասնաշենքերը տուժածներին դուրս բերելու և առաջին բուժօգնություն ցույց տալու համար:Հետախուզական խումբը , հրշեջփրկարարական խումբը և սանիտարական խումբը դուրս բերեցին վիրավորներին և տուժածներին:Վիրավորների և տուժածների տարհանումից հետո տարհանման ընդհանուր ժամանակը կազմեց 5 րոպե:Դպրոցի բուժանձնակազմը ձեռքի տակ եղած միջոցով տուժածներին ցույց տրվեց առաջին բուժօգնություն:

Վարժանքի ավարտից հետո կատարվեց արդյունքների ամփոփում:

Երևանի հ 45 հիմնական դպրոցի ՔՊ պետ` Մ. Փաշայան

ՔՊ շտաբի պետ`Ա.Առաքելյան

 

 

Категория: միջոցառումներ | Просмотров: 649 | Добавил: school45 | Дата: 04.03.2014

                            

Ամանորյա տոներին ընդառաջ 4ա դասարանում (դասվար  Լ. Այվազյյանի գլխավորությամբ) կազմակերպվեց միջոցառում ` "Ամանորի խորհուրդը " խորագրով:

Բարձր տրամադրությունը, ուրախ երգն ու պարը, բանաստեղ- ծություններն ու բարեմաղթանքներն  ամանորյա տոնածառի կենտրոնաձիգ տարերքն էր դարձել:Սովորողներից յուրաքանչյուրը յուրովի բացահայտեց Ամանորի խորհուրդն ու խոհրդանիշները: Ինչպես նաև տեղեկություն հաղորդեցին տարբեր երկրներում ազգային Ամանորյա սովորույթների մասին: Վերջում կազմակերպվեց խաղ-մրցույթ` սովորողների և ծնողների մասնակցությամբ, և հաղթող ծնողները ստացան երեխաների կողմից պատրաստած պարգևներ: 

Категория: միջոցառումներ | Просмотров: 656 | Добавил: school45 | Дата: 16.01.2014

Հայաստանյան մեղմ ու շոյող աշունն իր ուկեհանդերձ ժպիտով հայտնվել էր հ.45 հիմնական դպրոցի հանդիսությունների դահլիճի հյուրընկալ կամարների տակ:

IIԳ դասարանի աշակերտները (դասվար` Արմինե Բաբասյան)  երաժշտական գողտրիկ հեքիաթ ներկայացրին աշնանային ոսկեհեր անտառի, այգիների հարուստ բերք ու բարիքի, Աշուն տատիկի անսպառ բարության և առատաձեռնության մասին: Միջավայրը լի էր տերյանական քնքուշ ու նուրբ շնչով, Վիվալդիի և այլոց աշնանային մելամաղձոտ երաժշտության կախարդական հնչյուններով: Միջոցառւմը հաջողված էր և ուսանելի:

                                                                                       28.11.2013

Категория: միջոցառումներ | Просмотров: 1501 | Добавил: school45 | Дата: 29.11.2013

   7Ա  դասարանի  սովորոների  կամքով ոսկեհանդերձ աշունը 45 դպրոցի դահլիճում  յուր իրավունքների մեջ էր մտել, գործի դնելով իր հարուստ ներկապնակի վառ ծիրանի, կարմիր ու երփներանգ գույները: Ոսկեհեր աշունն էր տիրում դալիճում, թվում էր մեղմ քամին խաղում է տերևի հետ, երեխաներն էլ  միացել էին տերևներին  ու միասին աշնան    խաղն էին խաղում:

Աշնանային խայտաբղետ գույներով և մրգառատ զամբյուղներով, հագեցած դահլիճում բերքառատ աշնան գովքն ու հմայքն արտահայտվում էր ուրախ երգով ու պարով: Միջոցառման ամենատպավորիչ մասը, թերևս, հեքիաթային, առասպելական մոտիվներով բեմադրված ներկայացումն էր, որն իր ինքնատիպ բովանդակությամբ լրացրեց աշնանային հեքիաթը: Երեխաներն իրնց մանկական հոգու երևակայությամբ աշնանային գրավչությանը նոր հմայք տվեցին:

Միջոցառումը կազմակերպել էր 7Ա դասարանի դասղեկ` Արմինե  Բաղդասարյանը`  ծնողական համայնքի նախագահ` Լուսինե Հակոբյանի  աջակցությամբ:

Категория: միջոցառումներ | Просмотров: 627 | Добавил: school45 | Дата: 22.11.2013

 

Նոյեմբերի 20-ին դպրոցի դահլիճում տեղի ունեցավ <<Պոեզիան երգի թևերով>> խորագիրը կրող միջոցառումը: Vբ  դասարանի աշակերտները դասղեկ Արմինե Սահակյանի ղեկավարությամբ ներկայացրեցին հայրենասիրական, մայրենի լեզվի, բնության, մոր և հավերժական այլ թեմաներով գրված բանաստեղծություն ներ, որոնք կարծես թևեր առան և երգի միջոցով մտան հանդեսատեսի սրտերը:Աշակերտների շուրթերց հնչեցին <<Հայ զինվոր>>,<<Ես լսեցի մի անուշ ձայն>>, << Մայրենի լեզու>>,<< Անձրև եկավ>> երգերը: Նշվեց ,որ երգը եղել է մարդու կյանքի անբաժանելի մասնիկ, որ այն ուղեկցում է մարդկանց թե ուրախության և թե տխրության պահերին, և երգն ու երաժշտությունն են միջնորդ մարդու հոգեկան  ու զգայական  կյանքի միջև:

Категория: միջոցառումներ | Просмотров: 614 | Добавил: school45 | Дата: 10.11.2013

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2024