Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց Հինգշաբթի, 18.04.2024, 08:15



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
տեղեկություններ դպրոցի մասին [1]
տնoրինություն [4]
ուսուցչական կազմ [4]
աշակերտական կոմիտե [2]
նորություններ [490]
միջոցառումներ [135]
բաց դասեր [145]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 2
Հյուրեր. 2
Անդամներ. 0

Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 8 » «Ազնավուրը կրկին և միշտ»
12:33
«Ազնավուրը կրկին և միշտ»

Ամեն տարի հ.45 հիմնական դպրոցի միջոցառումների շարքում իր ուրույն տեղն է գրավում  ֆրանկոֆոնիայի  շրջանակներում ավանդական դարձած միջոցառումը:

«Ազնավուրը կրկին և միշտ» խորագիրն էր կրում 2014թ.-ի մարտի 15-ին իրականացված միջոցառումը: Ֆրանսերենի ուսուցչուհի Ռուզաննա Ադոյանին և  երաժշտության ուսուցչուհի Անի Հարությունյանին հաջողվեց  նորովի ներկայացնել Ֆրանսիան և աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի  ստեղծագործական ուղին: Միջոցառումը սկսվեց փոքրիկ բեմականացմամբ, որտեղ մանուկ Շառլին հայրը պատմում էր իրենց ազգանվան ծագման մասին: Ազնավուր ազգանունը յուրաքանչյուր հայի ականջին հարազատ ու քաղցր է հնչում. չէ՞ որ աշխարհահռչակ շանսոնիեի ազգանվեր  գործունեությունն  անուրանալի է:

  Աշակերտները սահուն ֆրանսերենով ներկայացրին կենսագրական տվյալներ, խոսեցին նրա հաջողությունների  և պարգևների մասին: Միջոցառումը ծայրից ծայր ուղեկցվում էր գեղեցիկ երաժշտական  կատարումներով: Դպրոցի շնորհալի աշակերտները հանդես եկան , «Le bleu de les yeux» երգի կատարումրով: Ներկայացվեց գնչուական պար` «Deux guitares» երգի  ուղեկցությամբ: Հանրահայտ «La Bohéme» երգի կատարումը  զուգորդվեց համահունչ պարով և բեմադրությամբ: Միջոցառմանը ակտիվորեն մասնակցեցին պարի խմբի շնորհալիները: Սև ֆրակով զգեստավորված աղջիկները, «A 20ans» երգի ուցեկցությամբ ֆրանսիական ոճով ներկայացրին  երաժշտական պարային կոմպոզիցիա:  Միջոցառման ընթացքում կարմիր գծի նման անցնում էր  Շ. Ազնավուրի`  Հայաստանի նկատմամբ ցուցաբերած ջերմ ու սրտացավ վերաբերմունքի մասին միտքը: Վկայակոչվեց  հատկապես Սպիտակի երկրաշարժի իրադարձություններին նրա ցուցաբերած գործնական օգնությունը` «Pour toi Arménie» երգով, Որպես անակնկալ, երիտասարդ ուսուցչուհի Ռուզաննա Ադոյանի և երկու աշակերտների կատարմամբ հնչեց «Une vie d’amour» երգը: Վերջում,  խոսելով  հայ-ֆրանսիական կապի մասին, հպարտությամբ բարձրաձայնվեց, որ Ազնավուրը աշխարհին ներկայանում է որպես հայ դեսպան:

Կատեգորիա: միջոցառումներ | Դիտումներ: 601 | Ավելացրեց: school45 | - Վարկանիշ -: 0.0/0
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2014  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2024