Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց Հինգշաբթի, 02.05.2024, 06:02



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
տեղեկություններ դպրոցի մասին [1]
տնoրինություն [4]
ուսուցչական կազմ [4]
աշակերտական կոմիտե [2]
նորություններ [490]
միջոցառումներ [136]
բաց դասեր [145]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » միջոցառումներ
« 1 2 ... 20 21 22 23 »

11.04.2013 Երևանի հ.45 դպրոցի հանդիսությունների դահլիճում IIIԱ դասարանի սովորողները դասվար  Լիլիթ Այվազյանի ղեկավարությամբ ներկայացրեցին «Մեծն  Թումանյան» միջոցառումը: Հանդիսությունը սկսվեց «Հայը» շարքին պատկանող, մեր մեծերին լուսաբանող, Թումանյանին նվիրված հատվածով, որին հաջորդեց  բանաստեղծի կյանքն ու գործունեությունը ներկայացնող  թումանյանական տողերով համեմված շնորհանդեսը: Երեխաները  ներկայացրին  քառատողերի ու մտքերի  գեղեցիկ ընտրանի: Այդուհետ երաժշտության տակ  եկան լոռեցու հանդերձանքով  «ծերունիները» , ծալապատիկ նստեցին ընկուզենու ծառի տակ , զրուցեցին, մի թաս «գինի» խմեցին, մեծավարի խրատեցին փոքրերինպրե°ք, երեխե°ք,բայց մեզ պես չապրեք:

     Յուրահատուկ էր երեխաների մոտեցումը Թումանյանի հեքիաթներին: Սկզբում  մունետիկիները ի լուր աշխարհի հայտարարեցին  թագավորի հրովարդակը  թագավորի կողմից   համոզիչ սուտ հորինելու մասին.  հաղթողի ընծան թագավորության կեսն էր: Հետո բոլոր հեքիաթների  հերոսները` Քաջ Նազարը, Անբան Հուռիի մայրը,  Կիկոսը, անխելք մարդը,  շտապեցին թագավորական պալատ` իրենց սուտը  ներկայացնելու: Դեպքերն ընթանում էին հեքիաթների  ոճին և երեխաների պատկերացումներին  համապատասխան: Հանդիսատեսը  մի պահ մոռացել էր, որ դերասանները  III դասարանի երեխաներ են:

      Սովորողների դերասանական ձիրքը, ասմունքը, հեքիաթին բնորոշ հագուստները, բեմի ձևավորումը, ուրախ երգն ու պարը  պարգևեցին հաճելի պահեր և բարձր տրամադրություն: 

 

Категория: միջոցառումներ | Просмотров: 640 | Добавил: school45 | Дата: 15.04.2013

                 

Մարտի15-ին հանրակրթական դպրոցներից  առաջինը Երևանի հ. 45 դպրոցում  մեկնարկեց Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումների  սկիզբը: Գարուն, խինդ ու ծիծաղ  էր լցվել դպրոցի դահլիճը, ուր երեխաները վարպետորեն ներկայացրին դպրոցի ֆրանսերենի ուսուցչուհիներ  Ռուզան Ադոյանի, Անժելա Բաբելյանի , Նունե Սաքանյանի կազմակերպած "Ֆրանսիան արվեստի սիրտն է”  միջոցառումը: "Կոշկավոր կատուն”  հեքիաթի  հյուրերն էին արվեստի տարբեր ճյուղերի ներկայացուցիչներ, որոնք Մարկիզ Կարաբասին  զարմացրին ու հիացրին "Տիկնիկների պարով”, "Կարմենի կրքոտ պարային կատարումով, Էլեն Սեգարայի և Անդրեա Բոչելլիի  զուգերգերի չքնաղ  ներկայացումներով:  Յուրատեսակ հմայքով էր լեցուն նաև  բալետային թեթև պարը: Ողջ միջոցառման ընթացքում դահլիճում թևածում էր վարժ ֆրանսերենով աշակերտների խոսքը, ֆրանսիացիներին հատուկ գողտրիկ ժպիտն ու անսահման սերը:Այս միջոցառումը մի անգամ ևս հավաստեց, որ տարիների հոլովույթի մեջ ֆրանսերենի դասավանդման ու տարածման կարևորությունը դպրոցում ոչ միայն չի խամրել, այլև շարունակում է նոր ոգով ծաղկել: Նման միջոցառումները հերթական անգամ փաստում են հայ-ֆրանսիական հարաբերությունների անխախտ բարեկամություն

Категория: միջոցառումներ | Просмотров: 559 | Добавил: school45 | Дата: 24.03.2013

Փետրվարի 28-ին լրացավ Սումգայիթյան Ջարդերի 25 տարին:  ՈւսուցիչներՍ Գևորգյանի և  Ս. Պողոսյանի ղեկավարությամբ  Երևանի հ.45 հիմնական  դպրոցի 9-րդ դասարանի  աշակերտները դպրոցի  հանդիսությունների դահլիճում  ներկայացրեցին  և  դատապարտեցին  1988 թվականի փետրվարի 26-29-ին ադրբեջանական իշխանությունների փաստացի աջակցությամբ և ԽՍՀՄ ղեկավարության թողտվությամբ Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքում տեղի են ունեցած հայերի զանգվածային ջարդեր, որոնք իրենց  դաժանությամբ ցնցեցին  համաշխարհային հանրությանը:   Ներկաները  մեկ րոպե լռությամբ հարգեցին բոլոր նրանց հիշատակը, ում արժանապատվությունը ոտնահարվել էր ողբերգական այդ օրը: Միջոցառման ընթացքում  կարմիր գծի պես անցնում էր այն  այն  ուղերծը, որ յուրաքանչյուր հայ Սումգայիթի մասին ճշմարտությունը պետք է իմանա այնպես, ինչպես  Համայն մարդկությունը` Նյուրնբերգյան դատավարության մասին , որպեսզի հնարավոր լինի խուսափել մի նոր «դարչնագույն ժանտախտից»:
Категория: միջոցառումներ | Просмотров: 548 | Добавил: school45 | Дата: 08.03.2013

Այսօր` 26.02.2013թ. , Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ  Երևանի հ.45 դպրոցում անցկացվեց  միջոցառում` «Անաղարտ պահենք մեր մայրենին» խորագրով: Սովորողների  ելույթը հագեցած էր այն գիտակցությամբ , որ ազգի լինելիությունը պայմանավորված է լեզվով և հավատով: Այդ գաղափարի խոր  գիտակցումն է, որ մեր ազգին, ի տարբերություն հնագույն շատ ազգերի, փրկել է ոչնչացումից: Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արմինե Սահակյանի  ջանքերով դահլիճը «շնչում էր» մայրենիով: 5 և 6-րդ դասարանի աշակերտները ներկայացրեցին հայ գրերի պատմական ուղին` այն համեմելով հայոց լեզվի մասին հայ և օտարազգի մեծերի ասույթներով, բանաստեղծություններով: Անդրադար ձան նաև ազգային գրապահոցի` Մատենադարանի գանձերին`ընդգծելով վերջինիս  դերն ու նշանակությունը հայ իրականության մեջ:
Категория: միջոցառումներ | Просмотров: 1073 | Добавил: school45 | Дата: 26.02.2013

                                     "Անաղարտ պահենք մայրենին”  խորագիրն էր  կրում IIIԲ դասարանի դասվար  Ռուզաննա Տիգրանյանի կազմակերպած  միջոցառումը , որ տեղի ունեցավ հ.45 հիմնական դպրոցի հանդիսությունների դահլիճում 21.02.2013թ.: Միջոցառման  ընթացքում հնչեցին մայրինի լեզվին նվիրված  բանաստեղծություններ, ասույթներ, երգեր: Միջոցառումն  ուսանելի էր ու շատ դաստիարակչական:Ողջ միջոցառման ընթացքում կարմիր թելի պես  անցնում էր հայրենասիրության և մայրենի լեզուն անաղարտ պահելու  գաղափարը:

Категория: միջոցառումներ | Просмотров: 757 | Добавил: school45 | Дата: 26.02.2013

                 

2012 թ Երևանը հռչակվել է Գրքի մայրաքաղաք :<< Վերադարձնենք գիրքը երեխաներին >> ծրագիրն իր մեջ ներառում է տարբեր մրցութային ծրագրեր ` նվիրված գրքին: Ծրագրի նպատակն է դպրոցահասակ երեխաներին ինքնակրթության , ինքնադաստիարակության , ինքնակատարելագործման մղելը , ազգային մշակույթը , հոգևոր արժեքները գնահատելն  ու արժևորելը , գիրք կարդալը պահանջմունք դարձնելը: Ծրագրի առաջին փուլում անցկացվեց <<Հայ գրատպությունը >> մրցույթը: Մրցույթին մասնակցում էին դպրոցների 9 – րդ դասարանների սովորողները: Հ. 45 հիմնական դպրոցի սաները  ևս իրենց մասնակցությունն  ունեցան: Պատրաստեցին վահանակ ` << Գրից մինչև գիրք>>  խորագրով, տեսահոլովակ ` Նոր Արեշի ամենահին դպրոցի ստեղծման մասին պատմող: Սովորողները պատրաստել էին նաև գեղարվեստական համար , ասմունքը հնչեց արևմտահայերենով `հիացմունք պատճառելով ժյուրիին: Հ. 45 հիմնական դպրոցը ներկայացել էր << ԱԿՈւՄԻՏ >> թիմով , որը գրավեց երկրորդ տեղը: Մրցույթը հնարավորություն տվեց սովորողներին ավելի հանգամանորեն իմանալ Մեսրոպ Մաշտոցի , գրերի գյուտի նշանակության , Հակոբ Մեղապարտի , Մատենադարանի մասին: Մրցույթը կայացել է 2012 թ դեկտեմբերի 24 – ին  Չեխովի անվան դպրոցում : Մեր թիմի հետ մրցում էին հ. 181 , << Ուսում >> և Չեխովի անվան դպրոցների թիմերը : << ԱԿՈւՄԻՏ >>   թիմի հետ աշխատել են հայոց լեզվի և գրականության ուսուցիչներ Ս. Հարությունյանը և Ռ. Հատիմոսյանը:

Ամեն ինչ արվում է , որ գիրք կարդալը սովորողի համար պահանջմունք դառնա:


Категория: միջոցառումներ | Просмотров: 575 | Добавил: school45 | Дата: 06.02.2013

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2024