Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց Երկուշաբթի, 20.05.2024, 01:19



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
տեղեկություններ դպրոցի մասին [1]
տնoրինություն [4]
ուսուցչական կազմ [4]
աշակերտական կոմիտե [2]
նորություններ [496]
միջոցառումներ [138]
բաց դասեր [146]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » միջոցառումներ
« 1 2 ... 11 12 13 14 15 ... 22 23 »

     Ահա եկավ հերթական սեպտեմբերի 1-ը` ազդարարելով նոր ուսումնական տարվա սկիզբը: Զանգի ղողանջ, ողջյունի խոսքեր, ծաղկեփնջեր, փուչիկներ, շնորհավորանքներ…

Երևանի հ. 45 հիմնական դպրոցի բակը ողողված էր մանուկների լուսավոր, ուրախ ու անկեղծ ժպիտներով: Օրը տոն էր հատկապես նրանց համար, ովքեր առաջին անգամ էին եկել դպրոց:

IԱ դասարանում (դասվար` Լ. Այվազյան) բարձր տրամադրություն էր տիրում: Դպրոցի բակի արարողությանը հետևեց դասարանում կազմակերպված  առաջին դասը:

Աշակերտներին դասարանում մեծ անակնկալ էր սպասվում. մեծ եղավ նրանց ուրախությունը, երբ աշակերտական սեղաններին «հայտնաբերեցին» իրենց նկարները, որոնք դասարան էին «բերել» աղավնիները:

Աշակերտները ծանոթացան ինչպես միմյանց, այնպես էլ իրենց առաջին ուսուցչուհու հետ, երգեցին, ասմունքեցին:

Դե էլ ինչ գիտելիքի օր, առանց գիտելիքի աղբյուր հանդիսացող դասագրքերի հանձնման արարողության: Աշակերտները նոր դասագրքերն ստացան անձամբ դպրոցի տնօրեն` Մ. Փաշայանի ձեռքից, ով բարեմաղթանքներ և շնորհավորանքի խոսքեր ուղղեց նրանց:

Բարձր տրամադրություն, անկեղծ շփոթմունք, զարմացած հայացքներ և պայծառ ապագայի ակնկալիք: Ահա այն ամենը, ինչն արտացոլված էր նրանցից  յուրաքանչյուրի աչքերում:

Մաղթե′նք  նրանց բարի երթ: 

Категория: միջոցառումներ | Просмотров: 719 | Добавил: school45 | Дата: 09.09.2014

17.04.2014 թ. Երևանի թիվ 45 հիմնական դպրոցի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ «Սուրբ Զատիկ» խորագրով միջոցառում, որը կազմակերպվել էր 3-րդ ա դասարանի (դասվար`Ա.Եղիազարյան) սովորողների ուժերով:    

Հայ դարավոր հոգևոր երաժշտության կախարդական հնչյունների ներքո երեխաները, գիտակցելով նյութի խորությունն  ու կարևորությունը, ներկայացրին փոքրիկ դրվագներ Հիսուս Քրիստոսի ծննդյան պահից մինչև Սուրբ Հարություն:

Категория: միջոցառումներ | Просмотров: 797 | Добавил: school45 | Дата: 02.07.2014

 22.05.2014թ.  թիվ  45 հիմնական դպրոցում տեղի ունեցավ խաղ-վիկտորինա`  «Հազար ու մեկ ինչու» թեմայով: 2-րդ գ դասարանի աշակերտները (դասվար` Ա. Բաբասյան) մեծ խանդավառությամբ  մասնակցեցին խաղ-վիկտորինային : Սովորողները թիմերի  բաժանվեցին, հնչեցրին  խնդիր-բանաստեղծություններ, կատարեցին  զանազան առաջադրանքներ: Վիկտորինան անցավ դինամիկ, աշխույժ և հանդուրժողական մթնոլորտում. հաղթեց  համերաշխությունը:

                                                                                 

Категория: միջոցառումներ | Просмотров: 851 | Добавил: school45 | Дата: 23.05.2014

                               

     30.04.2014թ Երևանի թիվ 45 հիմնական դպրոցի բակում   2-րդ գ (դասվար`  Ա.Բաբասյան) և 3-րդ ա (դասվար` Ա. Եղիազարյան ) դասարանների աշակերտները մասնակցեցին կավճանկարի մրցույթի`  «Ես խաղաղություն եմ ուզում» թեմայով:Մթնոլորտը լի էր մանկական մտքի վառ երևակայությամբ, սիրով, ջերմությամբ և այն անխախտ հավատով, որ խաղաղությունը ամեն բարիքի գրավականն է և մարդկության ամենանվիրական պահանջը: Մրցույթի ավարտին անակնկալ ձևով սովորողները ստացան մրցանակներ` բազմագույն փուչիկներ:

 
Категория: միջոցառումներ | Просмотров: 636 | Добавил: school45 | Дата: 03.05.2014

      

Երևանի հ.45 հիմնական դպրոցի 7-9-րդ դասարանների մի խումբ սովորողներ ֆրանսերենի ուսուցչուհի Անժելա Բաբելյանի ղեկավարությամբ մասնակցեցին «Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում» ծրագրի շրջանակում  Երևանի քաղաքապետարանի  Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում կազմակերպված  «Ինչ գիտեմ Ֆրանսիայի մասին»  հարցախաղին:  Ֆրանսիայի մասին ֆրանսերենով լայնածավալ ու բազմակողմանի տեղեկատվության տիրապետմամբ 45 դպրոցի աշակերտները ակնհայտ առավելությամբ  գրավեցին առաջին տեղը: Սովորողներն արժանացան գովասանքի, իսկ ՀՌԱԿ-ի տնօրեն Հ.Վ. Կարապետյանի կողմից դպրոցին շնորհվեց  պատվոգիր :

Категория: միջոցառումներ | Просмотров: 824 | Добавил: school45 | Дата: 18.04.2014

Ապրիլի 10-ին Երևանի  հ.45 դպրոցի 7-րդ դասարանցիները հնարավորություն ունեցան իրնց ինտելեկտուալ կարողությունները ներկայացնել դպրոցի բնագիտական մեթոդմիավորման կազմակերպած «Ինչ, որտեղ, երբ » մրցույթ -խաղին: 7Ա-րդ և 7Բ -րդ   դասարաններից ընտրված գիտունիկները  կազմեցին առանձին  թիմեր` «Ալֆա» և «Ա-Էրա»: Խաղը վարում էր 9Բ -րդ դասարանի  աշակերտուհի Նունե  Խնկոյանը:

Մեթոդմիավորումը հարցերն ընտրել էր ամենայն բծախնդրությամբ. բնագիտական  5 առարկաների`մաթեմատիկայի, ֆիզիկայի, կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության 7-րդ դասարանի  դպրոցական կուրսի սահմաններում:Հարցերը  գիտունիկներից պահանջում էին  և´  ուշադրություն,  և´ տեղեկատվական  մաշտաբ ային գիտելիքներ, և´ տրամաբանություն:

 Երեխաները  վճռական էին տրամադրված` հաղթահարելու այդ բարդույթները: Խաղի ժամանակ ավելի  քան աչքի ընկավ   «Ալֆա» թիմը`  իր պատասխաններում  հարցերին  բազմակողմանի  մոտեցումներով,  ժշգրիտ հիմնավումներով և անթերի գրական  հայերենով  ձևավկերպված  խոսքով: Մրցույթն անցավ  աշխույժ,  բուռն քննարկումների մթնոլորտում: Երաժշտական ընդմիջումներում  ելույթ ունեցան  6 Ա  -րդ դասարանի  շնորհալի աշակերտ Նարեկ Բալդրյանը , իր անզուգական ասմունքով բոլորին հուզեց  7Ա -րդ դասարանի աշակերտուհի Անժելա  Հարությունյանը:

Խաղն ավարտվեց  հետևյալ արդյունքներով .

  • «Ալֆա» թիմ                7միավոր
  • «Ա-էրա» թիմ              5,5միավոր

ընդամենը  12,5 միավոր : Այն փոքրաթիվ հարցերի միավորները, որոնց գիտունիկները չպատասխանեցին  կամ թերի պատասխանեցին , շնորհվեց  մեթոդմիավորմանը:   Մաթեմատիկայի ուսուցչուհի Գ. Ադամյանը նշեց . «Սովորողների հաղթանակը նունպես  մեթոդմիավորման հաղթանակն է , քանի որ  սովորողների իմացությունը ուսուցիչների աշխատանքի արդյունքն է»:

Դպրոցի փոխտնօրեն Ա. Գրիգորյանն իր խոսքում   բարձր գնահատեց երեխաների  հանպատրաստի  գրագետ պատասխանները `  նշելով, որ նմանօրինակ միջոցառումների դպրոցը շարունակաբար մասնակցել է («Հայ ասպետ»,  «Ինչ, որտեղ, երբ» ,  «Հայ  գրատպությունը»), որ ներդպրոցական այսպիսի միջոցառումները սովորողների մոտ զարգացնում են  ազատ արտահայտվելու ունակություն ու ինքնվստահություն :

Վերջում   փոխտնօրենը ակտիվ մասնակցության համար գիտունիկներին  շնորհեց  շնորհակալագրեր 45 դպրոցի տնօրենության և բնագիտական մեթոդմիավորման անունից:

Категория: միջոցառումներ | Просмотров: 639 | Добавил: school45 | Дата: 17.04.2014

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2024