Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց Շաբաթ, 27.04.2024, 04:38



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
տեղեկություններ դպրոցի մասին [1]
տնoրինություն [4]
ուսուցչական կազմ [4]
աշակերտական կոմիտե [2]
նորություններ [490]
միջոցառումներ [136]
բաց դասեր [145]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 17 » «Ինչ, որտեղ, երբ » մրցույթ 7Ա և 7Բ դասարանների մասնակցությամբ
22:21
«Ինչ, որտեղ, երբ » մրցույթ 7Ա և 7Բ դասարանների մասնակցությամբ

Ապրիլի 10-ին Երևանի  հ.45 դպրոցի 7-րդ դասարանցիները հնարավորություն ունեցան իրնց ինտելեկտուալ կարողությունները ներկայացնել դպրոցի բնագիտական մեթոդմիավորման կազմակերպած «Ինչ, որտեղ, երբ » մրցույթ -խաղին: 7Ա-րդ և 7Բ -րդ   դասարաններից ընտրված գիտունիկները  կազմեցին առանձին  թիմեր` «Ալֆա» և «Ա-Էրա»: Խաղը վարում էր 9Բ -րդ դասարանի  աշակերտուհի Նունե  Խնկոյանը:

Մեթոդմիավորումը հարցերն ընտրել էր ամենայն բծախնդրությամբ. բնագիտական  5 առարկաների`մաթեմատիկայի, ֆիզիկայի, կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության 7-րդ դասարանի  դպրոցական կուրսի սահմաններում:Հարցերը  գիտունիկներից պահանջում էին  և´  ուշադրություն,  և´ տեղեկատվական  մաշտաբ ային գիտելիքներ, և´ տրամաբանություն:

 Երեխաները  վճռական էին տրամադրված` հաղթահարելու այդ բարդույթները: Խաղի ժամանակ ավելի  քան աչքի ընկավ   «Ալֆա» թիմը`  իր պատասխաններում  հարցերին  բազմակողմանի  մոտեցումներով,  ժշգրիտ հիմնավումներով և անթերի գրական  հայերենով  ձևավկերպված  խոսքով: Մրցույթն անցավ  աշխույժ,  բուռն քննարկումների մթնոլորտում: Երաժշտական ընդմիջումներում  ելույթ ունեցան  6 Ա  -րդ դասարանի  շնորհալի աշակերտ Նարեկ Բալդրյանը , իր անզուգական ասմունքով բոլորին հուզեց  7Ա -րդ դասարանի աշակերտուհի Անժելա  Հարությունյանը:

Խաղն ավարտվեց  հետևյալ արդյունքներով .

  • «Ալֆա» թիմ                7միավոր
  • «Ա-էրա» թիմ              5,5միավոր

ընդամենը  12,5 միավոր : Այն փոքրաթիվ հարցերի միավորները, որոնց գիտունիկները չպատասխանեցին  կամ թերի պատասխանեցին , շնորհվեց  մեթոդմիավորմանը:   Մաթեմատիկայի ուսուցչուհի Գ. Ադամյանը նշեց . «Սովորողների հաղթանակը նունպես  մեթոդմիավորման հաղթանակն է , քանի որ  սովորողների իմացությունը ուսուցիչների աշխատանքի արդյունքն է»:

Դպրոցի փոխտնօրեն Ա. Գրիգորյանն իր խոսքում   բարձր գնահատեց երեխաների  հանպատրաստի  գրագետ պատասխանները `  նշելով, որ նմանօրինակ միջոցառումների դպրոցը շարունակաբար մասնակցել է («Հայ ասպետ»,  «Ինչ, որտեղ, երբ» ,  «Հայ  գրատպությունը»), որ ներդպրոցական այսպիսի միջոցառումները սովորողների մոտ զարգացնում են  ազատ արտահայտվելու ունակություն ու ինքնվստահություն :

Վերջում   փոխտնօրենը ակտիվ մասնակցության համար գիտունիկներին  շնորհեց  շնորհակալագրեր 45 դպրոցի տնօրենության և բնագիտական մեթոդմիավորման անունից:

Կատեգորիա: միջոցառումներ | Դիտումներ: 635 | Ավելացրեց: school45 | - Վարկանիշ -: 0.0/0
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2014  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2024