Միջոցառում՝ «Հրաժեշտ «Այբբենարան» - ին»,
I ա դասարան, դասվար՝ Լիլիթ Այվազյան
2015թ. մայիսի 5 – ին տեղի ունեցավ «Հրաժեշտ «Այբբենարան» -ին» խորագիրը կրող միջոցառումը: Այն հանդիսատեսի դատին ներկայացրեցին Iա դասարանի աշակերտները՝ դասվար Լ. Այվազյանի ղեկավարությամբ:
Միջոցառումն սկսվեց Iա դասարանի մեկամյա դպրոցական կյանքի մասին պատմող տեսահոլովակի ցուցադրմամբ: Ապա աշակերտները հանդիսատեսին ներկայացրեցին հեքիաթ՝ ուսման նկատմամբ անտարբեր մի աշակերտի մասին, ով իր «Այբբենարանը»-ը կորցրեց անտառում, որպեսզի կարդալ – գրել չսովորի: Սակայն նրա չմտածված արարքը ենթակա չեր իրականանալու, քանի որ նրա կողքին էին հեքիաթի այնպիսի հերոսներ, ովքեր գիտակցում էին ուսման արժեքը, սովորելու կարևորությունը: Նրանք օգնեցին գիտակցել սխալը և ետ վերադարձնել «Այբբենարան» - ը:
Սակայն չկա չարիք, առանց բարիքի, այդ արարքը հնարավորություն ընձեռեց իրականություն դարձնել մի վաղեմի երազանք՝ գրել – կարդալ սովորել անտառի «բնակիչներին»:
Միջոցառումն ինքնատիպ կոչ էր, որ յուրաքանչյուրն իրավունք ունի երազել և այդ երազանքներն իրականացնել.
-Լավին հասնելու համար պետք է երազել,
Ապա երազանքների հետևից հասնել,
Այդ երազանքները երկինք ուղարկել,
Բյուր աստղերի հետ զրույցի նստել.
Հավերժության խորհուրդը մեկնել,
Լուսե խնդությամբ աշխարհը լցնել…
Ողջ բեմականացումը համեմված էր ճաշակով ընտրված երգերով, յուրահատուկ պարերով և նրբաճաշակ երաժշտական ձևավորմամբ:
Միջոցառումը տպավորիչ էր, ուսանելի և դաստիարակող: