2015թ. ապրիլի 27-ին տեղի ունեցավ «Միասին կերտենք նոր արշալույս» խորագրով միջոցառում: Այն իրականացրեցին 3գ դասարանի աշակերտները` դասվար Ա. Բաբասյանի ղեկավարությամբ: Երեխաները ներկայացրին սրտառուչ պատմություն ծիածանի յոթ գույների, լույսի և մութի հավերժական պայքարի, բարու հաղթանակի մասին` ենթատեքստում ունենալով այն գաղափարը, որ ամեն չարիքի հիմքում թաքնված է անտարբերությունը:
Միջոցառումը յուրօրինակ էր, գեղեցիկ և ուսանելի: