2022 թ. մայիսի 1֊ին 8բ դասարանի սովորողները փոխտնօրեն Ա. Գրիգորյանի, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ա. Փարսադանյանի և ծնողների հետ այցելեցին Էջմիածին՝ Խենթի ( Սամսոն Տեր֊Պողոսյան) գերեզմանին։ Սովորողներն այնտեղ վերհիշեցին մեծ վիպասան Րաֆֆու ստեղծագործությունը, ներկայացրին ժամանակաշրջանը, Բայազետի պաշարումը և մեկնաբանեցին Խենթի երազը։
Երեխաները եղան նաև Էջմիածնի Մայր տաճարում, Ջվարթնոցի տաճարում, այցելեցին Ջվարթնոցի թանգարան։
Էքսկուրսիան ուսուցողական էր և բազմաբովանդակ: