Մայիսի 13_ ին Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկեց Երևան քաղաքի դպրոցականների շախմատի 16-րդ օլիմպիադայի 2-րդ համայնքային փուլը։ Մրցեցին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դպրոցների 22 թիմեր ։ Երևանի հ. 45 հիմնական դպրոցի սաները զբաղեցրին 8_ րդ տեղը(ուսուցիչ՝ Ա. Հայրապետյան)։
Մայիսի 12-ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցում տեղի ունեցավ <<Ռուսերեն>> առարկայից միջոցառում <<Գարուն>> խորագրով: Գարունը հյուր եկավ երեխաներին և նրանք գարնան գույներով ներկայացրին բնության զարթոնքը , որն իր գեղեցկությունը սփռել էր ամենուր : Բեմականացման միջոցով ներկայացրին, թե ինչպես են կենդանիները դիմավորում գարունը, ինչպես նաև <<Լացող արքայադուստր>>հեքիաթը : Միջոցառումը հագեցած էր խաղերով և երգերով :Այն շատ հետաքրքիր ու ուսուցանող էր :