Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց Երեքշաբթի, 15.07.2025, 11:26



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
տեղեկություններ դպրոցի մասին [1]
տնoրինություն [4]
ուսուցչական կազմ [4]
աշակերտական կոմիտե [2]
նորություններ [589]
միջոցառումներ [152]
բաց դասեր [167]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » նորություններ
« 1 2 ... 93 94 95 96 97 98 99 »

Մարտի 23-ին հ. 45 հիմնական դպրոցի IV բ դասարանի սաները (դասղեկ՝ Վ. Հովհաննիսյան) այցելեցին Մարտիրոս Սարյանի տուն- թանգարան:

Մարտիրոս Սարյանի թանգարանում ներկայացված էր նկարչի ստեղծագործական բոլոր շրջաններն ու ժանրերը՝ սկսած 16 տարեկանում կատարված առաջին գծանկարներից մինչև կյանքի վերջին տարիներին ստեղծված աշխատանքները :

Երեխաները ծանոթացան նկարչի կենսագրությանը, ստեղծագործական գործունեությանը և լուսավոր ու գունագեղ աշխատանքներին: Նրանց մեծ հիացմունք պատճառեց վառ, հագեցած գույներով ստեղծված Սարյանի կտավները և հնարավորություն տվեց հասկանալու , որ արվեստը լոկ իրականության նմանակումը չէ` այն պահանջում է երևակայության և վերացարկման ազատություն: Այցն ուսուցանող էր, և աշակերտները մեծ ոգևորությամբ հեռացան թանգարանից:

Категория: նորություններ | Просмотров: 265 | Добавил: varssh | Дата: 12.04.2021

Մարտի 7-ին 5ա դասարանի սովորողները դասղեկ Անուշ Փարսադանյանի և ծնողների հետ այցելեցին Պլանետարիում, որտեղ սովորողները դիտեցին փաստավավերագրական ֆիլմ Արեգակնային համակարգի մասին: Ֆիլմը սովորողներին ներկայացնում էր Երկիր մոլորակի առաջացման և կառուցվածքի, Արեգակնային համակարգի մյուս մոլորակների, աստղերի, ասուպների մասին: Երեխաները ֆիլմի միջոցով տեղեկացան նաև մեծանուն աստղագետների, տիեզերագնացների և հրթիռների մասին: Ֆիլմը բովանդակալից էր և ուսուցանող: Սովորողները մեծ բավականություն ստացան:

Категория: նորություններ | Просмотров: 222 | Добавил: varssh | Дата: 18.03.2021

Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ փետրվարի 26-ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցի VIII բ դասարանի երեխաները, դասղեկ՝ Ա. Գոգորյանի ուղեկցությամբ այցելեցին Գրատպության թանգարան:Երեխաները ծանոթացան հայ գրքի անցած ուղուն: Ցուցադրվեցին հայ տպագրության պատմության տարբեր շրջաններին առնչվող լավագույն նմուշներ, լուսաբանվեցին բազմաթիվ առանցքային հարցեր:Թանգարանը կազմակերպեց գրքի նվիրատվություն,որը մեծ հիացմունք պատճառեց երեխաներին: ՈԻսուցողական էքսկուրսիայից երեխաները տուն վերադարձան մեծ տպավորությամբ:

Категория: նորություններ | Просмотров: 241 | Добавил: varssh | Дата: 18.03.2021

«իԳործ» ծրագրով Լիբանանից Հայաստան ժամանած Օնիկ Բայրամյանը կրթական համակարգը բարեփոխելու իր նախագիծն է իրականացնում շուրջ 250 դպրոցներում: Օնիկ Բայրամյանը մեծ պատիվ է համարում հայրենիքում կրթական ոլորտի բարեփոխումների՝ իրեն վստահված հնարավորությունը և համոզված է, որ կրթությունն է մեր ազգի ապագայի կարևոր երաշխիքը... <<իԳործ» ծրագրի շրջանակում իրականացվող «Դպրոցի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացը hաջողությամբ ավարտեցին նաև այս մասնակիցները: Այն տևեց 5 օր, որին մասնակցում էին տարբեր դպրոցներից տնօրեններ, փոխտնօրեններ, ուսուցիչներ և նաև հ. 45 դպրոցի մեր ուսուցիչները։

Категория: նորություններ | Просмотров: 253 | Добавил: varssh | Дата: 09.02.2021

Մեր քաջարի՜ զինվորներ ,հպարտ ենք, որ ունենք Ձեզ նման պաշտպաններ։ Մենք ձեր կողքին ենք ...

Категория: նորություններ | Просмотров: 260 | Добавил: varssh | Дата: 18.11.2020

«Ռուսական արջուկ 2019_2020» մրցույթը կայացավ , որին մասնակցեցին հ. 45 հիմնական դպրոցի սաները:

4 –րդ բ դասարանի աշակերտուհի Մարության Արփինեն ցուցաբերեց իր գիտելիքները և արժանացավ հատուկ մրցանակի:

Շնորհավորում ենք Արփինեին և ցանկանում նորանոր հաղթանակներ:

Категория: նորություններ | Просмотров: 244 | Добавил: varssh | Дата: 23.09.2020

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2025  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2025