Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց Երեքշաբթի, 15.07.2025, 17:12



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
տեղեկություններ դպրոցի մասին [1]
տնoրինություն [4]
ուսուցչական կազմ [4]
աշակերտական կոմիտե [2]
նորություններ [589]
միջոցառումներ [152]
բաց դասեր [167]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 2
Հյուրեր. 2
Անդամներ. 0

Գլխավոր էջ » նորություններ
« 1 2 ... 94 95 96 97 98 99 »

Ապրիլի 22-ին հ. 45 հիմնական դպրոցի մանկավարժական խորհրդի նիստը տեղի ունեցավ հեռավար կարգով :
Քննարկվեցին առցանց դասերի առկա խնդիրները , դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգի էլեկտրոնային մատյանից, օրագրից օգտվելու և մի շարք այլ ընթացիկ հարցեր։

Категория: նորություններ | Просмотров: 321 | Добавил: varssh | Дата: 26.05.2020

( II 《ա》 դասարան, (դասվար՝ Լ. Այվազյան)
Հովհաննես Թումանյանին նվիրված շաբաթն ունեցավ իր տրամաբանական ավարտը։ Փետրվարի 23-ին II 《ա》 դասարանի աշակերտները, դասվար Լ. Այվազյանի ուղեկցությամբ , այցելեցին Հովհաննես Թումանյանի թանգարան։Թանգարանում սովորողներն ամփոփեցին ու ամրապնդեցին մեծն բանաստեղծի մասին ունեցած գիտելիքները, ձեռք բերեցին նոր գիտելիքներ ։
Թանգարանում երեխաները դիտեցին Հովհաննես Թումանյանի մասին պատմող մուլտֆիլմ, 3D ձևաչափով դիտեցին 《Ձախորդ Փանոսը》 մուլտֆիլմը, շրջեցին սրահներով։
Այցի ավարտին բոլոր ներկաները համոզվեցին որ ,իսկապես, Թումանյանի հանճարն անսպառ է, նրա գրականության ուժը՝կախարդիչ, բառերը՝ շշմելու աստիճանի պարզ ու մինչև հոգու խորքը մխրճվող, իսկ մարդկային տեսակը մարդկային էլ չէ, ասես աստվածային լինի...
Ամփոփվեցին նաև Հովհաննես Թումանյանի 151-ամյակի-ին շրջանակում կազմակերպված ասմունքի և Մայրենիի օրվան նվիրված մրցույթները։ Հաղթողներն արժանացան պատվոգրերի։

Категория: նորություններ | Просмотров: 338 | Добавил: varssh | Дата: 12.03.2020

Հոկտեմբերի 18-ին IVբ դասարանի աշակերտներն (դասվար Ռ.Տիգրանյան) այցելեցին Ալ.Սպենդիարյանի անվ. տուն-թանգարան: Այցելությունը շատ հետաքրքիր և ուսուցողական էր: Գիդ-էքսկուրսավարը երեխաներին ծանոթացրեց մեծ կոմպոզիտորի կյանքին և ստեղծագործական գործունեությանը, երեխաներն ականատես եղան և ունկնդրեցին նրա ստեղծած սպենդիարաֆոնին, դրա կրկնօրինակով նվագեցին: Շատ հետաքրքիր էր վիրտուալ ղեկավարել սիմֆոնիկ նվագախումբ սենսորային համակարգի օգնությամբ,մանրադիտակի օգնությամբ տեսնել Նիկոլայ Ղազարյանի կողմից ստեղծած միկրոսկոպային չափի նմուշներ, որոնք առնչվում էին Սպենդիարովի ստեղծագործություններին: 
Այցելությունը իր խորը հետքը կթողնի մեր մատաղ սերնդի հիշողության մեջ:

Категория: նորություններ | Просмотров: 495 | Добавил: varssh | Дата: 27.10.2017

Հոկտեմբերի 1-ին IVգ դասարանի աշակերտները դասվար Ա. Յազուլյանի ուղեկցությամբ այցելեցին 20-րդ դարի մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն - թանգարան: Սովորողները հնարավորություն ունեցան մանրամասն ծանոթանալու նկարչի կյանքի բոլոր շրջաններին, գործունեությանը և նրա թողած ժառանգությանը: Մեծանուն նկարչին ներկայացնում էր նրա թոռնուհին՝ Ռուզան Սարյանը: Սովորողները մեծ բավականություն ստացան այցելությունից:

Категория: նորություններ | Просмотров: 630 | Добавил: 45dproc | Дата: 02.10.2017

Մարտի 13-ին <<Ֆրանկոֆոնիայի կենտրոն>> բաժինը անցկացրեց <<Ամեն ինչ Ֆրանսիայի մասին>> խաղ-մրցույթը:
Մրցույթին մասնակցում էին՝ Երևանի թիվ 119 ավագ դպրոցի, թիվ 45 հիմնական դպրոցի և թիվ 56 հիմնական դպրոցի աշակերտները:
Ժյուրիի կազմում էին՝ փոխտնօրեն Կ.Մեհրաբյանը, <<Ֆրանկոֆոնիայի կենտրոն>> բաժնի վարիչ Լ.Խաչատրյանը, վերոհիշյալ դպրոցի ուսուցչուհիներ` Ն.Սարգսյանը, Ա.Բաբելյանը, Ա. Նազինյանը:
Բոլոր մասնակիցներն էլ պատրաստված էին:
Թեժ պայքարից հետո թիվ 45 հիմնական դպրոցը ճանաչվեց հաղթող: 
Նրանց տրվեց մրցանակ, իսկ մյուս մասնակիցները ստացան հավաստագրեր:
Խաղի վերջում աշակերտները երաժշտական անակնկալ մատուցեցին հանդիսատեսին:

 

Категория: նորություններ | Просмотров: 759 | Добавил: 45dproc | Дата: 21.03.2015

   Հոկտեմբերի 30-ին կայացավ  «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը, որին  մասնակցեցին  3-9-րդ դասարանների բոլոր հետաքրքրված աշակերտներ

      «Մեղու» մրցույթի մասնակից աշակերտների լրացրած պատասխանի թերթիկները մրցույթից հետո բերվել են «Այբ» հիմնադրամի գրասենյակ և ստուգվելու են հատուկ համակարգչային ծրագրի օգնությամբ:

Յյուրաքանչյուր մասնակից դպրոց հունվարին ստանալու է ամփոփ հաշվետվություն իր աշակերտների արդյունքների մասին, իսկ փետրվարին նախատեսվում են մրցանակաբաշխություններ Հայաստանի բոլոր մարզերում և Ստեփանակերտում:

«Մեղու 2014»-ի առաջադրանքներն ու ճիշտ պատասխանները կհրապարակվեն meghu.am կայքում նոյեմբերի 14-ին։

Մանրամասների համար այցելեք meghu.am կայքը:

Категория: նորություններ | Просмотров: 1375 | Добавил: school45 | Дата: 01.11.2014

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2025  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2025