Մարտի 7-ին 5ա դասարանի սովորողները դասղեկ Անուշ Փարսադանյանի և ծնողների հետ այցելեցին Պլանետարիում, որտեղ սովորողները դիտեցին փաստավավերագրական ֆիլմ Արեգակնային համակարգի մասին: Ֆիլմը սովորողներին ներկայացնում էր Երկիր մոլորակի առաջացման և կառուցվածքի, Արեգակնային համակարգի մյուս մոլորակների, աստղերի, ասուպների մասին: Երեխաները ֆիլմի միջոցով տեղեկացան նաև մեծանուն աստղագետների, տիեզերագնացների և հրթիռների մասին: Ֆիլմը բովանդակալից էր և ուսուցանող: Սովորողները մեծ բավականություն ստացան:![](/2020/158928386_3632449450156854_7536060309345410141_n.jpg) |