« 1 2 ... 87 88 89 90 91 ... 98 99 »
ՄԱԿ-ի միջազգային օրվա առթիվ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակը կազմակերպել էր միջոցառում <<17 նպատակ վերափոխելու աշխարհը>> վերնագրով: Միջոցառման հյուրերից էր նաև Երևանի թիվ 45 հիմնական դպրոցի VIII ա դասարանի սովորող Մերի Պապիկյան : Նա արժանացավ նաև <<ՄԱԿ-ի չեմպիոն>> տիտղոսին:

|
Հոկտեմբերի 19-ին հ. 45 հիմնական դպրոցի V բ դասարանի սովորողները ուսուցչուհի Գ. Բաղրամյանի ղեկավարությամբ այցելեցին Սուրբ Աստվածածին , Սուրբ Մարինե եկեղեցիները ։
Հրաշալի բնությունը, աշնանային հաճելի եղանակը, հոյակապ եկեղեցիները, մեծ տպավորություն թողեց երեխաների վրա: Այնուհետև այցելեցին Շոկոլադի գործարան և ծանոթացան շոկոլադի պատրաստման տեխնիկային։
Էքսկուրսիան անցավ բազմաբովանդակ և հետաքրքիր: Սովորողները մեծ ոգևորությամբ և բարձր տրամադրությամբ վերադարձան Երևան։ 
|
Օրերս Երևանի հ. 45 հիմնական դպրոցի 7 ա դասարանի սովորողները (դասղեկ՝ Ս. Հարությունյան) այցելեցին Գյումրի՝ վարպետների քաղաք: Կարմիր ու սև տուֆից կառուցված քաղաքի արևմտյան մասում հյուրերին դիմավորեց Մայր Հայաստան հուշարձանը, որը խորհրդանիշն է մեր հաղթանակների: Հայկական ճարտարապետության ավանդույթներն ու մշակույթը պահպանած Գյումրին հիացրեց իր ջերմությամբ , հյուրասիրությամբ , քաղաքային կոլորիտով: Երեխաները եղան Հ. Շիրազի, Ա. Իսահակյանի տուն-թանգարաններում, Սև բերդում, Սուրբ Յոթ վերք եկեղեցում:Հետաքրքրություն էին ներկայացնում ֆիլմերից ճանաչված շենքերը, որոնք քաղաքի այցեքարտն են: Այդ կենսուրախ քաղաքից վերադարձան անմոռանալի տպավորություններով:
 
|
Բնության ուժն անսահման է :
Ցիցերոն
III գ դասարանի աշակերտները դասվար Ն. Ավետիսյանի գլխավորությամբ այցելեցին Երևանի բուսաբանական այգի: Այցը հնարավորություն ընձեռեց անձամբ տեսնել ՀՀ Կարմիր գրքում գրանցված բուսատեսակները և ավելի շատ տեղեկանալ մեր երկրի բնությանը: Այցի ընթացքում աշակերտները ծանոթացան Հայաստանում աճող, ինչպես նաև աշխարհի տարբեր տարածաշրջաններից բերված տնտեսապես արժեքավոր բուսատեսակներին, ծառատեսակներին, խոսցին դրանց պահպանման անհրաժեշտ պայմանների, առանձնահատկությունների մասին:
 
|
lll գ դասարանի սովորողները դասվար Ն. Ավետիսյանի գլխավորությամբ այցելեցին Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան: Աշակերտները հնարավորություն ունեցան ստանալու նոր տեղեկություններ բանաստեղծուհու կյանքի ու ստեղծագործության մասին: Նրանք մեծ հետաքրքրությամբ էին անցնում սրահից սրահ և համակ ուշադրությամբ լսում թանգարանի ուղեկցորդուհուն, պատասխանում նրա հարցերին: Տուն-թանգարանում ցուցադրված նմուշները անչափ հետաքրքրեցին սովորողներին, և երեխաները մեծ տպավորություններով վերադարձան:
 
|
|