Բնության ուժն անսահման է :
Ցիցերոն
III գ դասարանի աշակերտները դասվար Ն. Ավետիսյանի գլխավորությամբ այցելեցին Երևանի բուսաբանական այգի: Այցը հնարավորություն ընձեռեց անձամբ տեսնել ՀՀ Կարմիր գրքում գրանցված բուսատեսակները և ավելի շատ տեղեկանալ մեր երկրի բնությանը: Այցի ընթացքում աշակերտները ծանոթացան Հայաստանում աճող, ինչպես նաև աշխարհի տարբեր տարածաշրջաններից բերված տնտեսապես արժեքավոր բուսատեսակներին, ծառատեսակներին, խոսցին դրանց պահպանման անհրաժեշտ պայմանների, առանձնահատկությունների մասին:
![](/2022/245419939_4259629647438828_8213063390969281951_n.jpg) ![](/2022/245114731_4259622327439560_2542160506031645330_n.jpg) |