Օրերս Երևանի հ. 45 հիմնական դպրոցի 7 ա դասարանի սովորողները (դասղեկ՝ Ս. Հարությունյան) այցելեցին Գյումրի՝ վարպետների քաղաք: Կարմիր ու սև տուֆից կառուցված քաղաքի արևմտյան մասում հյուրերին դիմավորեց Մայր Հայաստան հուշարձանը, որը խորհրդանիշն է մեր հաղթանակների: Հայկական ճարտարապետության ավանդույթներն ու մշակույթը պահպանած Գյումրին հիացրեց իր ջերմությամբ , հյուրասիրությամբ , քաղաքային կոլորիտով: Երեխաները եղան Հ. Շիրազի, Ա. Իսահակյանի տուն-թանգարաններում, Սև բերդում, Սուրբ Յոթ վերք եկեղեցում:Հետաքրքրություն էին ներկայացնում ֆիլմերից ճանաչված շենքերը, որոնք քաղաքի այցեքարտն են: Այդ կենսուրախ քաղաքից վերադարձան անմոռանալի տպավորություններով:
![](/2022/245508939_4263023200432806_3179490346226639969_n.jpg) ![](/2022/244611282_4263023223766137_2004654131903223922_n.jpg) |