2018թ. դեկտեմբերի 6-ին հ. 45 հիմնական դպրոցի VII ա դասարանի սովորողների մասնակցությամբ կազմակերպվեց միջոցառում ` նվիրված հայ ազգային հերոս Գարեգին Նժդեհին: Միջոցառման հեղինակն էր պատմության ուսուցչուհի Ա. Բաղդասարյանը:
Սովորողները գեղեցիկ խոսքով և մեծ պատասխանատվությամբ ներկայացրեցին Գարեգին Նժդեհի կյանքն ու գործունեությունը:
Միջոցառումն ուներ հայրենասիրական և դաստիարակչական մեծ ներուժ: Սովորողները ներկայացրին Գ. Նժդեհի խոհափիլիսոփայական մտքերը պետության , հայրենիքի մասին:Հուզիչ էր և տպավորիչ Գարեգին Նժդեհի խոսքերն ուղղված հայ զինվորին: |