Այցելություն<<Տիկնիկների պատկերասրահ>>(l ա դասարան, դասվար Լ. Այվազյան) Նոյեմբերի 30-ին l Ա դասարանի սովորողները' դասվար Լ. Այվազյանի ուղեկցությամբ, այցելեցին <<Տիկնիկների պատկերասրահ>>: Նրանք հնարավորություն ունեցան ծանոթանալու հայ անվանի տիկնիկագործների, արվեստագետների աշխատանքներին: Տիկնիկների միջոցով հայկական ավանդական սովորույթների ու տոների մասին տեղեկությունները դարձան մատչելի, հետաքրքիր ու զվարճալի: Հայկական տիկնիկները սիրվեցին երեխաների կողմից, իսկ <<Բարեկենդան>> տոնի հերոսներ Ուտիս տատիկն ու Պաս պապիկը դարձան նրանց ամենասիրելի կերպարները: Երեխաները համոզվեցին, որ տիկնիկներն էլ են գովերգում ազնվությունը, բարությունը, աշխատասիրությունը, խոհեմությունն ու համեստությունը, նվիրվածությունն ու գաղտնապահությունը , և խոստացան հետևել տիկնիկների խորհրդին: Երեխաները պատկերասրահում կատարեցին ձեռագործ աշխատանք'պատրաստեցին տոնական խաղալիք մանդարիններ, որոնք կզարդարեն նրանց տոնածառը: Վառ տպավորություններով երեխաները հրաժեշտ տվեցին տիկնիկներին' ակնկալելով նրանց կերպարների մաքրությունն ու անկեղծությունը գտնել իրական մարդկանց մեջ: