Դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ բաց դաս V ա դասարանում (ուսուցչուհի` Մ. Եղիազարյան) «Ձայնավորների ուղղագրությունն ու ուղղախոսությունը» թեմայով: Դասարանը բաժանվել էր երեք խմբի, որոնք ներկայացնում էին է(ե), օ(ո) և ը ձայնավորների ուղղախոսությունն ու ուղղագրությունը: Երեխաները ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին և շատ գրագետ ու հետաքրքիր ձևով ներկայացրեցին ձայնավորների ուղղագրական և ուղղախոսական կանոները: Դասը շատ ուսանելի էր, հագեցված դիտակտիկ նյութերով և դինամիկ էր: