_《Այն գիրքն է լավը, որը բացում ես ակնկալելով և փակում՝ հարստացած》։
Վ. Օլքոթ_
Գրքի տոնի շրջանակներում
II ա դասարանի սովորողները, դասվար՝ Լ. Այվազյանի գլխավորությամբ, այցելեցին Մ. Մաշտոցի անվան Մատենադարան։ Սովորողները մասնակցեցին կրթական ծրագրերին՝ տեսական, գործնական հատվածներին և թեմատիկ շրջայցին։ Տեսական մասում սովորողները մասնակցեցին Մաշտոցյան գրին նվիրված քննարկումներին՝ հարստացնելով իրենց գիտելիքները։ Գործնական մասում եղան 《Տառերի աշխարհում》. նկարեցին և մանրանկարչական արվեստի տարրերի կիրառմամբ նկարազարդեցին Ա տառը։Սովորողները նաև միմյանց գրքեր նվիրեցին՝ ևս մեկ գրքով հարստացնելով իրենց մանկական գրադարանը։
|