Փետրվարի 20-ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցի V գ դասարանի սաները ( դասղեկ` Ա. Հակոբյան) այցելեցին «Էրեբունի » պատմահնագիտական թանգարան: Ծանոթացան երեք նշանավոր հնավայրերի ` Արին-Բերդ , Կարմիր բլուր և Շենգավիթ հնավայրերից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդներին, հնագիտական գտածոներին: Երեխաները հետաքրքրությամբ էին լսում հելլենիստական և վաղ հայկական ժամանակներին վերաբերվող պատմությունները: |