Մայիսի 23-ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցում տեղի ունեցավ ԱԽ-ի մասնակցությամբ մեդիագրագիտության դասընթաց։ Դասընթացը վարում էր
«Երիտասարդները հանուն զարգացման» հիմնադրամի տնօրեն Խաչիկ Աբաջյանը։
Մեդիագիտության ուսուցումը նպատակ ուներ բարձրացնել զանգվածային լրատվամիջոցների ազդեցության մասին տեղեկատվությունը և ձևավորել ակտիվ դիրքորոշում ինչպես մեդիայի օգտագործման, այնպես էլ նրա ստեղծման նկատմամբ։
|