2022 թ. մայիսի 27- ին II գ դասարանի աշակերտները ( դասվար ` Ա. Բաբասյան) այցելեցին Ավետիք Իսահակյանի տուն- թանգարան: Սովորողները ծանոթացան մեծ արվեստագետի կյանքին ու գործունեությանը: Ունկնդրեցին « Եղնիկը» պատմվածքը: Պատրաստեցին պաստառ` բնագրի հերոսին ուղղելով իրենց բարեմաղթանքները: Էքսկուրսիան անցավ ջերմ ու բարի մթնոլորտում: Այն ուսանելի էր և բովանդակալից:
|