Հեքիաթները անդունդներ են` խորը, անծայր, անվերջ, հարուստ ու շքեղ աշխարհ: Հեքիաթը ամենաբարձր ստեղծագործությունն է, նույնիսկ հանճարները հեքիաթներ չեն կարողանում ստեղծել, բայց հեքիաթների են ձգտում:
Հովհաննես Թումանյան
Փետրվարի 28-ին IIբ դասարանում (դասվար՝ Ս. Բաղդասարյան)տեղի ունեցավ բաց դաս` նվիրված Հ. Թումանյանի ծննդյան 154 -ամյակին։
Դասի թեման էր Մեծ մանկագրի 《Պոչատ աղվեսը》հեքիաթը։
Աշակերտները ներկայացրեցին հեքիաթների նշանակությունը և դերը մեր կյանքում։
Դասը հագեցած էր թումանյանական շնչով, նրա հեքիաթների հիման վրա գրված երգերով խաղային տեխնոլոգիաներով և դերային խաղով։
Դասին կիրառվեցին բազմաթիվ ինտերակտիվ մեթոդներ` 《Բլումի երիցուկ》, 《Կառուսել》 և այլն։
Դասն ուսանելի էր և հետաքրքիր։