Մարտի 1-ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցի VIII ա դասարանում (ուսուցչուհի՝ Տ. Հովհաննիսյան) անցկացվեց բաց դաս «Քիմիա» առարկայից, թեման՝ «Լուծույթներ, ջուր»: ։Դասի ընթացքում աշակերտները ներկայացրին ջրի քիմիական,ֆիզիկական հատկությունները,ջրի մոլեկուլի կառուցվածքը և այլ հետաքրքիր փաստեր ջրի մասին։Կատարվեց նաև երկու քիմիական փորձ՝ ջրի և մետաղների փոխազդեցություն։Դասի նպատակներից էր երիտասարդ սերնդին ավելի ուշադիր ու սրտացավ դարձնել շրջակա միջավայրին վերաբերող խնդիրներին՝ մասնավորապես կարևորելով խմելու ջրի պահպանումն ու նրա արդյունավետ օգտագործումը։
Դասը շատ հետաքրքիր և ուսուցանող էր: |