Փետրվարի 24-ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցի VIII ա դասարանում բաց դաս էր:
Դասի նյութը՝ Հովհաննես Թումանյանի ‹‹Թմկաբերդի առումը››պոեմը , նպատակը՝ հերոսականության մարդկային առաքինության , մարդու անցողիկ կյանքի արժեքավորումը և վեհ գործերի անմահության գաղափարի դրվատումը:
Երեխաները պատմեցին , վերլուծեցին պոեմի կերպարները, անգիր հատվածներ ասացին: Կարդացին թևավոր խոսքեր, ասույթներ, գործի անմահության փառամոլոթյան մասին: Բանալի բառերով կառուցեցին պրիզմա, օգտագործեցին ‹‹Բլումի երիցուկ›› ուսուցման մեթոդը : Դասի վերջում դիտեցին հատված Ալ.Սպենդիարյանի ‹‹Ալմաստ›› օպերայից: Դասը հետաքրքիր էր , բովանդակալից ու հաջողված: